Bucket List DMC and Travel

Bucket List DMC and Travel Agency

Կապ

Աշխատանքային ժամեր

«Bucket List DMC and Travel»-ը նպատակակետի կառավարման ընկերություն (DMC) է, որը մասնագիտացած է զբոսաշրջության ոլորտում (ներգնա և արտագնա), MICE ծառայությունների (հանդիպումներ, խրախուսական ուղևորություններ, համաժողովներ, միջոցառումներ/ցուցահանդեսներ), ֆոտո/վիդեո/ֆիլմերի արտադրության, մարքեթինգային և գովազդային ծառայությունների մատուցման մեջ։
Ընկերությունն ապահովում է նաև լոգիստիկ աջակցություն, տրանսպորտային փոխադրումներ, քեյթերինգ, թարգմանչական ծառայություններ և սարքավորումների վարձակալություն։
Հայաստանյան և միջազգային առաջատար գործընկերների հետ հաստատված կապերը, ինչպես նաև տեղական ու օտարերկրյա պետական պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ, USAID), ռազմական պայմանագրերի, դեսպանատների և դիվանագիտական համայնքների հետ աշխատանքի փորձը վկայում են ընկերության հուսալիության մասին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Առավելությունները`

20 տարվա փորձառություն ունեցող բազմալեզու պրոֆեսիոնալ թիմ տեղական և միջազգային շուկաներում:
Որակի կառավարման համակարգ:
Հաճախորդների սպասարկման և հավատարմության ծրագրեր՝ հիմնված արժեքների և ազնվության վրա:
Գործարար գործընթացների նկատմամբ նախաձեռնողական և անհատական մոտեցում (պլանավորում, հետադարձ կապ և որակի վերահսկողություն):
Գործող DBA ապահովագրություն:
Վճարման առցանց համակարգեր:

Հիմնական ծառայությունները՝

Արկածային տուրիզմ․ քայլարշավներ և լեռնագնացություն, լեռնային հեծանվավազք, պարապլաներիզմ, ռաֆթինգ, կանյոնինգ և քարանձավախուզություն, արտաճանապարհային երթեր, ձիավարություն, զիփլայն և այլն:
Ջրային ժամանց․ վեյքբորդինգ, քայթսերֆինգ, նավակներով տուրեր:
Ձմեռային տուրեր․ դահուկավազք և սնոուբորդինգ, լեռնադահուկային սպորտ:

Լրացուցիչ տեղեկություններ

Մշակութային և պատմական տուրեր, տարածաշրջանային շրջագայություններ, քաղաքացիական ամուսնության և մեղրամսի տուրեր:
Գաստրո տուրեր և խոհարարական վարպետության դասեր, էնոզբոսաշրջություն (գինու տուրեր) և էկո տուրեր:
Լյուքս (Luxury) դասի, հատուկ հետաքրքրությունների խմբերի և ժամանցային տուրեր, կրթական և արվեստի տուրեր, անհատականացված (tailor-made) ծրագրեր: