Աննա Կազանջյան Լոնգոբարդո

Աննա Կազանջյան Լոնգոբարդո

April 03, 2018

Եթե Դուք այնքան երազկոտ եք, որքան ես (կամ գուցե մի քիչ էլ ծույլ), և եթե պարբերաբար ոգեշնչման աղբյուր եք փնտրում առաջ շարժվելու համար, ապա այս թեման հենց Ձեզ համար է: Եկեք խոսենք այն շարժառիթների մասին, որոնք կարող են ստիպել Ձեզ ինչ-որ բան անել, կամ գուցե նույնիսկ ոգեշնչեն նոր գործողությունների, որոնք երբևէ չեք փորձել։

Իմ դեպքում նման շարժառիթները պատմություններ են այն մարդկանց մասին, ովքեր բարձունքների են հասել սեփական ուժերով։ Այս պատմությունները կարող են լինել նրանց կյանքի կամ հաղթահարած փորձությունների նկարագրությունը։ Սա ինձ ստիպում է վեր կենալ բազմոցից և կրկին ու կրկին աշխատել։

Աննա Կազանջյան

Այսօրվա հաջողակը, ում մասին պատրաստվում ենք խոսել, Աննա Կազանջյան Լոնգոբարդոն է։ Նրա պատմությունը հետաքրքիր զգացողություններ է առաջացնում։

Մի փոքր խոսենք Աննայի կենսագրությունից։ Արմատներով նա սերում է Սիրիայից գաղթած հայերից։ Վաղ մանկությունից հետաքրքրվում էր գիտությամբ և նրա տարբեր դրսևորումներով: Հենց այս հետաքրքրությունն էլ որոշել է նրա կյանքի հետագա ուղղվածությունը։

Մենք միասին կքննարկենք նրա կյանքի որոշ փաստեր,որոնք կարող են օգնել Ձեզ հասկանալ, թե ինչու է Աննան ոգեշնչող մարդ համարվում իմ և շատ այլ հայերի (ու ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ աշխարհի բնակչության) համար:

Եվ այսպես, եկեք պարզենք, թե ինչն է Աննա Կազանջյանին այդքան յուրահատուկ դարձնում։ Ահա որոշ փաստեր նրա մասին։ Որպես նախաբան, կարծում եմ կարելի է մի զվարճալի փաստ պատմել. Աննա Կազանջյանը գլխավորապես «առաջինն» էր իր կյանքի տարբեր  ժամանակահատվածներում և բազմաթիվ ոլորտներում։

«Մենք՝ կանայքս, պետք է զարգացնենք ինքնագնահատականի զգացումը»

Աննա Կազանջյանն առաջին կին ինժեներներից է ամերիկյան մեքենաշինության ոլորտում։ Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին։ Աննա Կազանջյանն առաջին կինն  էր, ով մեխանիկական կառավարման համակարգերի բնագավառում բակալավրի աստիճան ստացավ Կոլումբիայի համալսարանում։ Արդյունքում նա դարձավ ոլորտում առաջին կին գիտնականներից մեկը: Իսկ արդյո՞ք սա բավարար ոգեշնչում է աշխատանքը սկսելու համար։

Լավ, անցնենք առաջ…

Աննա Կազանջյան

Երբ Աննան աշխատանք ստացավ «Sperry Rand» ընկերությունում, նա սկսեց աշխատել անալոգային թվային ծրագրերի ստեղծման վրա: Դրանից հետո նա մեծ ներդրում ունեցավ օդատիեզերական ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում։ Օրինակ՝ նա աշխատել է «Սատուրն» հրթիռի և «Վիկինգ» տիեզերական համակարգի ստեղծման վրա։

Աննան առաջին կինն էր ԱՄՆ-ում, ով աշխատանքի անցավ ծովային բանակում։ Որոշ մասնագետների կարծիքով, հենց այս ոլորտի զարգացումն էլ համբավ և ճանաչում են բերել Աննային։ (Աննա Կազանջյանի իրագործած ծովային նավերի նավիգացիոն համակարգերը բարձր ճշգրտություն են ունեցել նույնիսկ ավելի քան 100 մետր խորության վրա)։ Նա եղել է «Woodward Clyde group»-ի տնօրենը, ինչպես նաև «Unisys Corp»-ի գործադիր տնօրենը: Աննայի անունն ընդգրկվել է Նյու Յորքի ամենաազդեցիկ կանանց թոփ-ցուցակում։

«Ես փորձում եմ դա անել իմ սեփական երեխաների և թոռների հետ միասին, որպեսզի նրանք զգան, որ ունակ են իրենց հնարավորությունների սահմաններում և պետք է հնարավորինս արդյունավետ աշխատեն, քանի որ աշխարհը նրանց ոստրեն է։ Կարծում եմ, որ դա մեծ նշանակություն ունի»

Աննան առաջին կինն է, ով Egleston մեդալի է արժանացել՝ ամենաբարձր կոչումը, որի մասին կարող են երազել ինժեներները։

60-ականների սկզբին Աննան սկսեց աշխատել բալեստիկական համակարգերի ստեղծման ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ միայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են հնարավորություն ստացել կարդալու Աննայի տետրը։

Աննա Կազանջյան

Ամենավերջում նշենք նաև, որ Աննա Կազանջյանն առաջադրվել է Ավրորա մրցանակաբաշխության համար։ Հուսով եմ, որ հայ գաղթականի կյանքից բերված այս փաստերը կօգնեն Ձեզ ավելի դրական տրամադրվել, ավելի արդյունավետ աշխատել ու գործել: Ինչպես ասում է Աննան, «ցանկության դեպքում մենք կարող ենք անել ավելին։ Ամենակարևորը՝ պետք է ձգտել ինչ-որ բան անել․ հենց այդ ժամանակ էլ կկատարվի հրաշքը»։

Շարունակե՛ք երազել, աշխատե՛ք, ծանոթացե՛ք հաջողակ հայերի պատմություններին և գտե՛ք Ձեր ոգեշնչումը։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել