Հայկական գարեջուր

Հայկական գարեջուր

September 08, 2017

Հայերը սկսել են գարեջուր արտադրել հին ժամանակներից: Հույն պատմաբան Քսենոֆոնը իր հիշատակություններում նշում է, որ համտեսել է այս ըմպելիքը Հայաստանում, ինչպես նաև գրել է այն պատրաստելու եղանակների մասին: Նա նաև նշել է հայկական թունդ գինին, որը տեղի բնակիչների նախընտրելի ըմպելիքն էր: 

Գարեջուրը հիշատակվել է նաև Եգիպտոսի պատմության մեջ: Ըստ արձանագրությունների՝ բուրգերի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող ամեն օր գարեջուր էր ստանում, որը և՛ սննդանյութ էր, և՛ ծարավն էր հագեցնում:

Այնուամենայնիվ, գարուց պատրաստված գարեջրի առաջին քիմիական վկայությունները հայտնաբերվել են արևմտյան Իրանի լեռներում:

Այսպիսով, գարեջուրը համարվում է ամենահին ըմպելիքներից մեկը, որը նաև հանդիսանում է աշխարհի 3-րդ տարածված ըմպելիքը՝ ջրից և թեյից հետո: 

Այն արտադրվում է հացահատիկային կուլտուրաներից, սովորաբար գարուց, ցորենից, բրնձից և եգիպտացորենից: Կան գարեջրի բազմաթիվ տեսակներ: Այն լինում է մուգ կամ բաց գույնի, քաղցր կամ դառը: 

Չնայած որ գարեջուրը հայկական ծագում չունի, սակայն շատ տարածված և սիրված խմիչք է Հայաստանում:

Հայկական գարեջուր

Հայաստանում գարեջրի առաջին գործարանը բացվել է 1892 թվականին՝ Երևանում: Այն կոչվում էր «Զանգա» և գտնվում էր Հրազդան գետի ափին: Ըմպելիքի անունը «Բոկ» էր: Գործարանը փակվել է 1920 թվականին:

Հիմա այս թեթև ըմպելիքը չորրորդ սիրված ոգելից ըմպելիքն է Հայաստանում:

Գարեջրի գործարանները Հայաստանում

Հայաստանում գարեջրի ամենամեծ գործարանը բացվել է 1952 թվականին և կոչվել է «Կիլիկիա»: Այս ընկերության գարեջուրը բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում ձեռք է բերել 32 ոսկե մեդալ, 3 Գրան Պրի և այլ հեղինակավոր մրցանակներ: 

1999 թ. «BID» միջազգային կազմակերպությունը «Երևանյան գարեջուր» ընկերությանը շնորհեց «Ոսկե աստղ» մրցանակ: 2001 թվականին Ֆրանկֆուրտում գործարանի արտադրանքը ստացավ «Լավագույն որակի» մրցանակը:

Հայտնի և սիրված այլ հայկական գարեջուրներն են՝ «Գյումրի»-ն, «Արարատ»-ը և «Ալեքսանդրապոլ»-ը: Բոլորն արտադրվում են Գյումրու գործարանում, որը գտնվում է Շիրակի մարզում: Այն բացվել է 1970 թ.-ին և համարվում է երկրորդ խոշոր ընկերությունը Հայաստանում:

«Կոտայք» գործարանը նույնպես հայկական գարեջրի հայտնի արտադրողներից է: Այն բացվել է 1974-ին, Աբովյան քաղաքում:

Հայաստանում նույնիսկ կազմակերպվում է գարեջրի փառատոն, որի ընթացքում մասնակիցները փորձում են գարեջրի տարբեր տեսակներ, համտեսում համեղ երշիկեղեն և խեցգետիններ:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել