Հեծանվային տուրիզմը Հայաստանում

Հեծանվային տուրիզմը Հայաստանում

September 12, 2017


"Հոյակերտ սարերը, թավշյա կանաչ բլուրները, հոսող գետերը և աննկարագրելի գեղեցիկ ջրվեժները հույզեր են, որոնք բառերով չես կարող արտահայտել» («Շատ արկածներ»): Իր լեռնային տեղանքի շնորհիվ, Հայաստանը էքստրիմի սիրահարների համար առաջարկում է լավագույն պայմանները: Զարգացման փուլում է գտնվում նաև հեծանվասպորտը:

Մի թերագնահատեք Հայաստանն իր փոքր չափերի պատճառով: Չնայած տարածքը փոքր է, այն ունի խորը ձորեր, կիրճեր ու անանցանելի լեռնանցքներ: Եթե էքստրիմի սիրահար եք, Լեռների երկիրը ձեզ համար իդեալական վայր կլինի":

Անգլիացի Թոմ Ալենը իր բլոգում գրել է իր հեծանվային ուղևորության մասին դեպի Հայաստան: Նա այնքան է սիրահարվել այս երկրին, որ սկսել է այն համարել իր երկրորդ հայրենիքը: Թոմն իր հոդվածում նշել է 5 պատճառ, թե ինչու պետք է գնալ հեծանվային տուրի Հայաստանով: Այստեղ կան լուրջ լեռնային խոչընդոտներ, որոնք դժվարացնում են ճանապարհդ։ Նա պատմել է պատմություն մի զույգի մասին:

Երբ Թոմը Երևանում էր, նա այստեղ է հրավիրել ամբողջ աշխարհով հեծանիվով ճամփորդած մի զույգի։ Նրանք հեծանվով շրջել են Եվրոպայով, Հարավային Ամերիկայով և Ասիայով, այնուհետև եկել Հայաստան:

Մի օր Թոմը նրանցից զանգ է ստացել և լսել, որ նրանք ավտոբուսի կարիք ունեն ու այլև չեն կարողանում վարել։ 

Հեծանվային տուրիզմը Հայաստանում

Դժբախտաբար, այդ օրը նրանց հեծանվային շրջագայության եզրափակիչ օրն էր (հաղթեց հոգնածությունը): Ինչպես ասաց Թոմը, «Փոքր Հայաստանը կատարել է իր գործը»: Երկիրը կարող է թվալ փոքր, բայց այն ունի դժվարություններ և շատ անակնկալներ:

Հեծանվային շրջագայություններ Հայաստանով

Հեծանվավազքով զբաղվելու էքստեմալ վայր է Լեռնային Ղարաբաղը: Բարձր լեռներ, խորը ձորեր, անտառներ: 

Հեծանվային լավագույն արահետներից է նաև Գեղաձոր-Արագած-Հյուսիսային լիճը(3450 մ): Գտնվում է Արագածոտնի մարզում ՝ Գեղաձոր գյուղում:

Արահետն անցնում է գեղեցիկ ալպյան մարգագետիններով: Հայաստանում հեծանիվային տուրիզմով զբաղվելու ամենալավ ժամանակն ամառն է և աշնան սկիզբը (հեծանիվ վարելը անձրևոտ օրերին հուսալի չէ):

Եվս մեկ հիանալի վայր է Գեղամա լեռները: Այստեղ է գտնվում Հայաստանի երրորդ ամենաբարձր լեռը (3200 մ): Լեռները շատ գեղեցիկ են `փոքր լեռնային լճերի և պայծառ ծաղկող մարգագետինների շնորհիվ: 

Լեռնային հեծանվավազքի հնարավորություն է տալիս նաև Յելլ էքստրիմ պարկը, որը գտնվում է Ենոքավանում։

Հեծանվով զբոսանքի դուրս գալու համար կան բոլոր անհրաժեշտ պարագաները։

Հեծանիվի վարձակալությունն արժե 2500 դրամ (2 ժամ) և 7000 դրամ (12 ժամ):

Հեծանվային տուրիզմը կարող է դառնալ լեռնային ու գեղեցիկ Հայաստանը բացահայտելու ևս մեկ միջոց:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում
September 13, 2017 Ձմեռային սպորտաձևերը Հայաստանում

Հայաստանն այն երկիրն է, որը գեղեցիկ ու հետաքրքիր է տարվա բոլոր եղանակներին։ Մարդկանց մի տեսակ կա, որ, ի զարմանս մյուսների, շատ սիրում է ձմեռը, այն էլ ձյունառատ։ Մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր տարբերակներ հենց ձմռան սիրահարների...

Շարունակել
Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով
September 13, 2017 Պարապլաներիզմը Հայաստանում-Թռիչք պարապլանով

Ասում են, որ թռչելու համար թևեր բնավ պետք չեն: Այո, պարապլանը տալիս է այդ հնարավորությունը՝ թռչել առանց թևերի:  Հստակ տվյալներ, թե որտեղ է հորինվել պարապլանը կամ ով է հորինել այս արկածային սպորտը, չկան։ Բայց ենթադրվում է,...

Շարունակել
ժայռամագլցում և լեռնագնացություն Հայաստանում
September 13, 2017 ժայռամագլցում և լեռնագնացություն Հայաստանում

Հայաստանը, գուցե, ամենալեռնային երկիրն է աշխարհում, որտեղ կան բազմաթիվ սարեր, խոր կիրճեր, բարձր ձորեր ու լեռնաշղթաներ: Ու այս ամենը բոլոր ժամանակներում էլ եղել է հայերի առավելությունը՝ պատերազմների ու տարբեր իրավիճակների ժամանակ՝ բարդացնելով ներխուժողների մուտքը մեր երկիր:...

Շարունակել