Էկոտուրիզմ․ ի՞նչ է Հայաստանն առաջարկում էկոտուրիզմի սիրահարներին

Էկոտուրիզմ․ ի՞նչ է Հայաստանն առաջարկում էկոտուրիզմի սիրահարներին

September 12, 2019

Ինչպես հայերն են ասում․ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»։ Միգուցե մենք սիրում ենք այս ասացվածքը, որեվհետև Հայաստանում այդքա՜ն շատ բան կա տեսնելու՝ պատմամշակութային վայրեր, հուշարձաններ և թանգարաններ, մոգական վայրի բնություն․․․

Մարդաշատ և ժամանակակից քաղաքներից բացի, Հայաստանը հայտնի է նաև իր գյուղական վայրերով: Երկիրն ունի հարուստ բնություն, մաքուր օդ և համեղ ջուր: Այդ է պատճառը, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից նախընտրում են ճանապարհորդել Հայաստանում՝ խուսափելով մեծ քաղաների խցանումներից և աղմուկից: Շատերը նախընտրում են Հայաստանի վայրի բնությունը։

Երկրի ներուժը շատ բարձր է էկոտուրիզմի մեջ: Դա հատկապես պարզորոշ երևում է վերջին տարիներին, երբ Հայաստանը դարձել է զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը: 2016 թվականից ի վեր Հայաստանում անցկացվում է հատուկ ամենամյա միջոցառում` Էկոտուրիզմի փառատոն:

Էկոտուրիզմի փառատոնը հավաքում է էկո-ճանապարհորդներին ամբողջ աշխարհից և զվարճալի ու հետաքրքիր միջոցառումների միջոցով բարձրացնում հանրային իրազեկությունը էկոտուրիզմի վերաբերյալ: 

Փառատոնն անցկացվում է Վայոց ձորի մարզում: Այստեղ մասնակիցները կարող են վայելել առավոտյան յոգան, փորձել տեղական ուտեստները, մասնակցել ՀՀ Կարմիր գրքի բույսերի և կենդանիների մասին լուսանկարչական ցուցահանդեսին, ինչպես նաև մասնակցել հեծանվավազքի մրցույթին, էկոարշավներին, իսկ գիշերն անցկացնել խարույկի շուրջ և դիտել աստղերը: Ճանապարհորդները և տեղացիները փառատոնից կարող են ակնկալել հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ:

Ի՞նչ է էկոտուրիզմը

Էկոտուրիզմը ուղևորություն է դեպի բնական, գյուղական վայրեր և կանաչ գոտիներ: Այն նաև հայտնի է որպես կայուն զբոսաշրջություն, կանաչ տուրիզմ, բնության զբոսաշրջություն, պատասխանատու զբոսաշրջություն, էթիկական տուրիզմ, խելամիտ ճանապարհորդություն, գիտակցված ճանապարհորդություն, աղքատ տուրիզմ և այլն: Էկոտուրիզմը նաև հարգանքն է բնության հանդեպ:

Կանաչ տուրիզմը Հայաստանում ձեզ կպարգևի լավ տպավորությունններ, նոր ծանոթություններ, գեղեցիկ լուսանկարներ և, իհարկե, բնական ու համեղ ուտեստներ փորձելու հնարավորություն։ 

Էկոտուրիզմի միտումները Հայաստանում

Հայաստանում չկան շատ մեծ և ծանրաբեռնված քաղաքներ: Այստեղ ամենամեծ քաղաքը Երևանն է՝ երկրի մայրաքաղաքը: Մյուս բոլոր քաղաքները փոքր և գողտրիկ են, ինչպես օրինակ սիրված քաղաք Դիլիջանը, որը հայտնի է որպես «Փոքր Շվեյցարիա»:

Փոքր քաղաքներն ու գյուղերը գրավում են երկրի հիմնական մասը: Արդյունքում, Հայաստանը հարուստ է բնական ռեսուրսներով, ինչով չեն կարող պարծենալ աշխարհի շատ երկրներ:

Եկեք բացահայտենք էկոտուրիզմի միտումները նման «բնական երկրում»:

Էկոտուրիզմը Հայաստանում # 1 Լեռնագնացություն

Լեռնագնացությունը հայտնի է նաև որպես լեռնային արշավ: Սա շատ տարածված է Հայաստանում, ինչը բնավ զարմանալի չէ․ Հայաստանը հայտնի է որպես լեռնային երկիր: Ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):

Էկոտուրիզմը Հայաստանում # 1 Լեռնագնացություն

Սովորաբար, Հայաստանի տուրիստական ​​գործակալությունները իրենց ցուցակում ընդգրկում են լեռնագնացային շրջագայություններ: Այս արշավները հիմնականում արվում են ոտքով, ինչը նաև նպաստում է բնության պահպանությանը:

Էկոտուրիզմը Հայաստանում # 2 Քեյվինգ

Հայաստանը ծածկված է լեռներով, և բնականաբար, այստեղ շատ են քարանձավները: Քարանձավները ժայռի մեջ գտնվող խոռոչներն են, որ բացվում են երկրի մակերևույթին մոտ։ 

Էկոտուրիզմը Հայաստանում # 2 Քեյվինգ

Քարանձավային արշավները լի են սուր զգացողություններով և տպավորություններով։ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում կան քարանձավներ: Հայտնի քարանձավներից են Խնձորեսկի, Արենիի, Մոզրովի քարանձավները:

Էկոտուրիզմը Հայաստանում # 3 Ձիարշավ

Էկոտուրիզմը Հայաստանում # 3 Ձիարշավ

Եթե ​​նախատեսում եք այցելել Հայաստան, ապա մի բան, որ պետք է փորձեք՝ ձի քշելն է: Հայերը գիտեն ինչպես վարվել այս հիանալի կենդանիների հետ: Այստեղ դեռ կան գյուղեր, որտեղ մարդիկ  որպես տրանսպորտային միջոց գերադասում են ձիերին մեքենաներից։

Ձիով զբոսանքներ կազմակերպվում են դաշտերում, լեռներում և ձորերում: Տևողությունը կարող է լինել մի քանի րոպեից մինչև մի քանի օր:

Էկոտուրիզմը Հայաստանում # 4 Հեծանվավազք

Հեծանվային տուրիզմը Հայաստանում զբոսաշրջության նոր և զարգացող տեսակ է: Այնուամենայնիվ, այն կարող է շատ հաճելի լինել, հատկապես, եթե ճամփորդում եք երկրի փոքր քաղաքներով։

Էկոտուրիզմը Հայաստանում # 4 Հեծանվավազք

Հեծանվային արշավներ կազմակերպվում են նաև լեռներում: Կան նախատեսված որոշ հետաքրքիր ուղիներ Երևանից ԳառնիԳեղարդՍևանա լիճ, Դիլիջան, Գոշավանք և այլ ուղղություններով: Այս ուղղությունները հիմնականում տանում են դեպի երկրի պատմամշակութային որևէ հետաքրքիր և գրավիչ վայր:

Հեծանվավազքից բացի, լեռներում անցկացվում են նաև օֆ ռոուդ տուրեր: Սրանք էքստրեմալ, արտաճանապարհային տուրեր են հատուկ մեքենաներով:

Էկոտուրիզմ Հայաստանում # 5 Վայրի բնության դիտում

Վայրի բնության դիտումը Հայաստանում էկոտուրիզմի նոր զարգացող ուղղություն է: Հայկական բնությունը ապրելու համար իրական դրախտ է: Երկրում շատ են գյուղական վայրերը, որտեղ  կարող եք որոշ ժամանակ ամբողջությամբ կտրվել ձեր առօրյա հոգսերից և պարտականություններից, փախչել լարված կյանքից և հանգիստ գտնել մայր բնության գրկում:

Գյուղերում կարող եք մնալ էկոտուրիզմի սիրահարների համար նախատեսված փոքր տնակներում, հյուրանոցներում կամ էլ սենյակ վարձել տեղացիներից: Այնուհետև մնում է միայն զբոսնել անտառներում, մաքուր օդ շնչել և վայելել հրաշալի տեսարաններն ու բնական սնունդը։ 

Էկոտուրիզմ Հայաստանում # 5 Վայրի բնության դիտում

Հայ գյուղացիները շատ բարեհամբույր են և աշխատում են ճանապարհորդներին ապահովել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ հանգիստը լիարժեք վայելելու համար:

Օրինակ՝ Տավուշի մարզի գյուղերից մեկում զբոսաշրջիկների համար կա մի փոքր հյուրատուն, որը կոչվում է B&B The Edge of The World: Այստեղ կարող եք վայելել ձեր խաղաղ հանգիստը, համտեսել համեղ բնական սնունդ և հաճույք ստանալ անտառային լանդշաֆտից:

Էկոտուրիզմի ուղղությունները Հայաստանում

Հայաստանի յուրաքանչյուր շրջան ինչ-որ կերպ ընդգրկված է կանաչ զբոսաշրջության մեջ: Էկոտուրիզմի ամենահայտնի վայրերն են՝ Խոսրովի անտառի պետական ​​արգելոցը (բնության արգելոց Արարատի մարզում), Ենոքավանը (գյուղ և ամառային հանգստավայր Տավուշի մարզում), Գոմքը (փոքր գյուղ Վայոց ձորում) և այլն:

Եթե ​​ցանկանում եք վայելել ձեր հանգիստը Հայաստանում, ապա էկո-միջավայրը հիանալի ընտրություն կլինի: Վայելեք և գնահատեք բնության հրաշքները, և այն կփոխհատուցի ձեզ առողջությամբ և լավ տրամադրությամբ։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել