Մարաշլեան ստուդիա

Մարաշլեան ստուդիա

September 05, 2017

Էմմա Մարաշլեանը ծնվել է Երևանում, սակայն 90-ականներին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա։  Նրա ավանդական ընտանիքը պահպանել է հայկական ազգային սովորույթներն ու ավանդույթները՝ նույնիսկ գտնվելով հայրենիքից հեռու։  Էմման ավարտել է ռուսական դպրոցը, ապա Մոսկվայի բժշկական ակադեմիան և ստացել դեղագործի մասնագիտական որակավորում: Բարեբախտաբար, ամուսնանալուց հետո Էմմայի ամուսինը Հայաստանում աշխատելու հրավեր է ստացել և նրանք միասին վերադարձել են հայրենիք։

Երևանում նա փորձել է գտնել իր տեղը, աշխատանքը, նպատակը։  Հենց այդ ժամանակ Էմման որոշեց սկսել իր սեփական գործը՝ աշխատանքի վերածելով հոբբին՝ լուսանկարելը։  2013 թվականին նա ստեղծեց իր սեփական Մարշալեան ֆոտո ատելիե ստուդիան։

Մարաշլեան ստուդիան Հայաստանում առաջին ֆոտոստուդիան էր, որն առաջարկում է ֆոտոսեսիաներ ավանդական հայկական տարազներով՝ իրենց բոլոր տարրերով և զարդերով: Նրանք առաջարկում են անհատական, ընտանեկան և խմբակային ֆոտոսեսիաներ։ Բացի այդ, մինչ Դուք կպատրաստվեք լուսանկարվելու, լուսանկարիչը պատմում է տարազի, նրա ծագման և նշանակության մասին։

Գտնվելով ստուդիայում՝ Դուք կզգաք ինչպես 19-րդ կամ 20-րդ դարերում։ Այստեղ Դուք կտեսնեք հայ տղամարդկանց և կանանց ավանդական տարազները, ինչպես նաև կծանոթանաք դրանց աքսեսուարներին, թաշկինակներին և տարազների այլ զարդարանքներին: Այստեղ կտեսնեք պատմական Հայաստանի տարբեր քաղաքներից ու տարածաշրջաններից բերված ազգային կոստյումներ։  Հայկական իրական մշակույթը ցուցադրելու նպատակով ստուդիան օգտագործում է Թուֆենկյանի հայտնի գորգերը, որոնք զարդարում են լուսանկարները։

Հետաքրքիր է, բայց շատ օտարերկրացիներ այցելում են Մարաշլեան ստուդիա։ Նրանց համար սա հիանալի հնարավորություն է՝ տեղեկանալու հայկական տարազների մասին։  Այս հրաշալի ստուդիայի շնորհիվ մեծանում է ոչ միայն զբոսաշրջիկների այլ նաև տեղացիների հետաքրքրությունը հայկական ազգային արժեքների նկատմամբ։  Շատ հայեր նույնպես այստեղ են գալիս՝ հայկական ավանդական տարազներով լուսանկարվելու։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել