Հայաստանի բնությունը

Հայաստանի բնությունը

October 25, 2017

Հայաստանը գտնվում է անդրկովկասի հարավային հատվածում և զբաղեցնում է 29,743 կմ քաղակուսի տարածք՝ ծովի մակարդակից 1000-2500 մետր բարձրության վրա։ Տարածքի 71%-ը ծառայում է որպես գյուղատնտեսական տարածք, 12%-ը անտառներ են, 7%-ը՝ հատուկ պահպանվող տարածքներ, իսկ 8%-ը՝ այլ նպատակներով ծառայող տարածքներ։ Լեռներն ու լեռնաշղթաները երկրի տարածքի 47%-ն են կազմում։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է (4090մ․)։ Այլ բարձր լեռներ են Կապուտջուղը (3906մ․) և Աժդահակը (3598մ)։

Հայաստանի լեռները

Ինչպես արդեն նշեցինք, Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Սա քառագագաթ հրաբխային մի լեռ է՝ Արագածոտնի մարզում։ Լեռը շրջապատում են Ախուրյան և Քասախ գետերը։ «Արագած» նշանակում է «Արայի գահ»․ Արան էլ, ինչպես գիտենք, հայոց արքա Արա Գեղեցիկի մասին է։ Հայկական մեկ ուրիշ լեգենդի համաձայն՝ Արագած ու Արարատ լեռները սիրելի քույրեր էին, ովքեր վեճի պատճառով հեռացան միմյանցից և հավետ հեռու մնացին։

Արագած` Հայաստանի ամենաբարձր լեռը

Հայաստանի տարածքում մեկ այլ բարձր լեռ է Աժդահակը, որը Գեղամա լեռնաշղթայի լեռներից է (գտնվում է Գեղարքունիքի մարզում)։ Այս լեռնաշղթայի տարածքում մի քանի փոքր լեռնային լճեր կան։ Ամեն դեպքում, ամենակարևոր լիճը Սևանն է, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնում։ Սևանա լիճը Հայաստանի կապույտ մարգարիտն է՝ բոլոր հայերի հպարտությունը։

Սևանա լիճ

Սևանն ամենամեծ լիճն է Կովկասում, ինչպես նաև բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկն աշխարհում։ Եղանակի և սեփական առեղծվածայնության շնորհիվ լճի ալիքների գույներն ու երանգները փոխվում են՝ բաց երկնագույնից մինչև մուգ կապույտ։

Սևանա լիճը և Գեղամա լեռնաշղթան

Լիճը պահպանում է ձկների, այդ թվում՝ անհետացող իշխանի առողջ զարգացումը։ Այս ձուկը իշխան է կոչվում իր գլխին՝ թագ հիշեցնող մի շարք բծերի շնորհիվ: Այլ տեսակներ են խեցգետինները և սիգը (սպիտակ ձուկ):

Արարատյան դաշտավայր

Արարատյան դաշտավայր

Արարատյան դաշտը հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր դաշտավայրն է, որը գտնվում է Արարատի մարզում։ Այստեղ եղանակը չոր է և մայրցամաքային․ ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ։ Արարատյան դաշտավայրը հարուստ է խաղողի, ծիրանի և խնձորի այգիներով։

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը

Բարդ ռելիեֆի, բնակլիմայական պայմանների բազմազանության և աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանն ունի հարուստ բուսական աշխարհ։ Այստեղ աճում է բույսերի և դեղաբույսերի մոտ 3500 տեսակ, որոնցից 108-ը միայն այստեղ են հայտնաբերվել։ Հայաստանի ֆլորան իր մեջ ներառում է 4 տաքսոնիկ խումբ՝ սնկեր, անոթային բույսեր, քարաքոսեր և ջրիմուռներ։  Հայկական Ֆլորան հարուստ է բուժիչ հանքային աղբյուրներով, գետերով և լեռնային լճերով։

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը

Հայկական ֆաունան ներառում է կենդանիների 17,000 տեսակ, այդ թվում ՝ կաթնասունների 76 տեսակ, թռչունների 304 տեսակ, սողունների 44 տեսակ, երկկենցաղներ 6 տեսակ, ձկների 24 տեսակ և անողնաշարավորների մոտ 10 հազար տեսակ: Երկրի հյուսիսային մասում ապրում են գորշ արջը, լուսանը, վայրի վարազը, եղնիկը, անտառային և վայրի կատուն։  Լեռնային տափաստաններում ապրում են աղվեսներ, գայլեր, փորսուղներ, նապաստակներ, մուֆլոններ և այլն: Սևանա լճում կան սիգ, իշխան, և այլ ձկնատեսակներ:

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել