Նոյյան տապան կախարդական անունը

Նոյյան տապան կախարդական անունը

August 07, 2019

Եթե եղել եք Հայաստանում, ապա նկատած կլինեք, որ այստեղ շատ հաճախ է հանդիպում «Նոյյան տապան» անվանումը։ Թե որտեղից է գալիս անվանումը և ինչ նշանակություն ունի հայերի համար, կփորձեմ ներկայացնել այս հոդվածում։

Նոյյան տապան անվանումը

Դուք իհարկե ծանոթ եք Նոյի պատմությանը․ համաձայն բիբլիական ավանդույթին՝ Նոյի տապանը հանգրվանում է Հայաստանի Արարատ լեռան վրա, որտեղից էլ նոր կյանք է սկսվում։ Դարեր անց Հայաստանը կդառնա առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ 

Այս երկու փաստերի մեջ հայ ժողովուրդը հատուկ խորհուրդ է տեսնում, և նույնիսկ այն հանգամանքը, որ Արարատ լեռն այլևս չի գտնվում Հայաստանի տարածքում, չի խանգարում, որպեսզի հայերն այն համարեն հայկական և երկրպագեն որպես սուրբ սար։

Ինչպես տեսնում եք, բոլորովին զարմանալի չէ, որ «Նոյյան տապան» անվանումն օգտագործում է տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ ընկերությունների կողմից որպես ապրանքանիշ։ 

Եկեք պարզենք, թե ինչ «Նոյյան տապան»-ներ կան Հայաստանում։

 

Նոյյան տապան #1․ Գրքերի և գրենական պիտույքների խանութ

1994 թ.-ին «Նոյյան տապան» գրախանութը իր դռները բացեց հաճախորդների առջև: Խանութը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա:

Նոյյան տապան գրախանութ

«Նոյյան տապան» ընկերությունը ներկայացնում է գրքերի և գրենական պիտույքների լայն տեսականի և համագործակցում է բազմաթիվ գրասենյակների, դպրոցների և տարբեր կազմակերպությունների հետ: Ընկերությունն առաջարկում է շուրջ 9,000 գրենական պիտույք և ավելի քան 30.000 տարբեր գրքեր:

«Նոյյան տապան»-ը համագործակցում է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների և ապրանքանիշերի հետ: Ընկերությունը հանդիսանում է մի շարք խոշոր համաշխարհային արտադրողների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սա ոչ միայն գրախանութ է, այլ նաև հրատարակչական ընկերություն, որը տալիս է մեծ տպագրական արտադրանք:

 

Նոյյան տապան #2․ Հայկական միջազգային թերթ

«Նոյյան Տապան»-ը տեղեկատվական-վերլուծական թերթ է, որը թողարկվում է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Դուք կարող եք գտնել այն առցանց՝ «Նոյյան Տապան» կայքում: Տպագիր թերթը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ և ներկայացնում է լուրեր Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքից։ Ամսագիրը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Եթե ​​ցանկանում եք ունենալ բազմաբնույթ տեղեկատվություն ամբողջ աշխարհից, ապա այս ամսագրի կայքում կարող եք գտնել նորություններ, մեկնաբանություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, էսսեներ, հեռուստաշոուներ և այլ հետաքրքիր նյութեր Հայաստանից, Արցախից, հայական սփյուռքից և այլ վայրերից։

 

Նոյյան տապան #3․ Գինիների խանութ

 

Նոյյան տապան

Բացի գրախանութից և ամսագրից, Երևանում գործում է նաև հայտնի «Նոյյան տապան» ոգելից խմիչքների խանութը: Տեղացիներին այն առավել հայտնի է որպես «Նոյյան տապան» գինիների խանութ։ Իրականում սա ալկոհոլային խմիչքների խանութների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ.-ին և հայտնի է դարձել որակյալ խմիչքների տեսականիով:

«Նոյյան տապան» ոգելից խմիչքների խանութը գտնվում է Մարշալ Բաղրամյանի պողոտայում։ Խանութը հայտնի է դարձել և սիրվել տեղացիների կողմից առաջարկվող բարձրորակ և բնօրինակ ընպելիքների շնորհիվ։ 

Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալներ և, եթե դուք չեք կողմնորոշվում խմիչքների ընտրության հարցում, ապա խանութի մասնագետները կներկայացնեն ձեզ հետաքրքրող տեսականին և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն՝ ձեր նախասիրություններին համապատասխան։

 

Նոյյան տապան գինիների խանութ

Խանութների ցանցը ներառում է երեք խանութ, որոնցից մեկը հանդիսանում է ինչպես գինու խանութ, այնպես էլ՝ ռեստորան

 

Նոյյան տապան #4 Ռեստորան

 

Նոյյան տապան ռեստորան 

«Նոյյան տուն» ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողացում։ Այս ռեստորանը հիանալի վայր է համեղ ուտեստներ և բարձրորակ գինիներ համտեսելու համար: Այստեղ կգտնեք Ֆրանսիայից ներմուծված թարմ ծովամթերք և գինիների լայն տեսականի, ինչպես նաև հաճելի երաժշտություն և բարձրակարգ սպասարկում:   

Նոյան տուն   

Ամփոփում

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե նշված «Նոյյան տապան»-ներից որ մեկը ձեզ առավել հետաքրքրեց։ Ինչ վերաբերում է ինձ, ես կփորձեի համատեղել դրանք բոլորը։

Նախ՝ ես երկար կշրջեի «Նոյյան տապան» գրախանութում և կգնեի որևէ հետաքրքիր գիրք կամ գրենական պիտույքներ, որովհետև դա իմ թուլությունն է, այնուհետև ոգևորված և քաղցած կմտնեյի «Նոյան տուն» ռեստորան, որպեսզի վայելեմ այստեղ առաջարկվող համեղագույն ուտեստներն ու խմիչքները։ Միգուցե, մինչև պատվերին սպասելը, կայցելեի «Նոյյան տապան» ամսագրի կայք և կծանոթանայի օրվա նորություններին։ Դե իսկ ռեստորանից հեռանալիս՝ չէի մոռանա գնել խմիչքների խանութից որևէ լավ գինի։ 

Կարծում եմ՝ հիանալի օր գծագրվեց։ Բացահայտե՛ք Երևանը և վայելեք ամեն մի րոպեն։

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել