Արարատ լեռը

Արարատ լեռը

November 24, 2017

Սկսեմ ամենասկզբից. Ծննդոց գրքի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ Նոյան Տապանը կանգ առավ Արարատ լեռան գագաթին։ Լեռան անվանումը գալիս է հին հրեական «Ուրարտու» բառից։   6-9-րդ դարերում Ուրարտուն կամ Վանի թագավորությունը գտնվում էր Հայկական լեռնաշխարհում։ Վանի թագավորության շրջանում պահպանվել են որմնանկարներ, կառույցներ և ավելի քան 600 սեպագիր գրառումներ։

Զարմանալի չէ, որ Արարատը համարվում է հայերի ազգային խորհրդանիշը և բիբլիական լեռը։  Առաջին մարդիկ, ովքեր հասել են սրբազան լեռան գագաթը, եղել են Ֆրիդրիխ Պարրոտը (գերմանացի լեռնագնաց), Խաչատուր Աբովյանը (հայ մեծ գրող և հասարակական գործիչ) և ևս 4 հոգի։

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի արևելյան հատվածում՝ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի սահմանին։  Սա 5165 մ բարձրությամբ հրաբխային լեռ է՝ բաղկացած երկու առանձին հրաբխային կոներից, որոնցից ավելի մեծը կոչվում է «Մասիս» (5165 մ), իսկ փոքրը՝ «Սիս» (3896 մ բարձրությամբ):

Չնայած այն հանգամանքին, որ հայերի հպարտությունն այլևս Հայաստանի տարածքում չէ, հայերը շարունակում են սիրել լեռն ու այն համարել իրենց սեփականությունը։ Տեղացիները այն անվանում են «սուրբ լեռ»։ Հայաստանում բիբլիական լեռան պատվին անանվել են նաև «Արարատ» կոչվող մարզը ինչպես նաև քաղաքը։

Կարևոր է նկատել, որ ըստ Աստվածաշնչի՝ յոթերորդ ամսվա 17-րդ օրը Նոյան Տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա։  Նշանակում է, այդ օրը մարդկությունը երկրորդ ծնունդ ստացավ հենց այս լեռան վրա, որը գտնվում էր Հայաստանի սահմաններում։  Հենց այն ժամանակ հայկական հողը օծվեց և դարձավ սուրբ հող, իսկ Արարատը՝ սուրբ լեռ։

Հայերը հավատում են, որ բիբլիական լեռը եղել և լինելու է Հայաստանի պատմության «լուռ վկան»։  Բացի այդ, լեռը հավերժական հուշարձան է՝ ի հիշատակ ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի։  Եվ չնայած այն հանգամանքին, որ լեռը պաշտոնապես չի գտնվում Հայաստանի տարածքում, Սուրբ լեռը Հայաստանին է ցուցադրում իր ողջ գեղեցկությունը։
 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել