Հայկական գինիներ

Հայկական գինիներ

September 07, 2017

Այն, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, վաղուց արդեն հայտնի փաստ է: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների ուսունասիրությունը ցույց է տվել, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ:

Ուզու՞մ եք բացահայտել Հայաստանը: Սկսե՛ք մի գավաթ հայկական գինով: 

Հայկական գինու պատմությունը

Գինին հայերի ազգային խմիչքն է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Նույնիսկ աստվածաշնչյան հայտնի պատմության մեջ գրված է, որ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան ստորոտին: 

Հայաստանը հայտնի է եղել իր գինեգործներով, խաղողի և գինու մշակման հնագույն մեթոդներով և ավանդույթներով ուրարտական թագավորության ժամանակաշրջանից ի վեր:

Հույն պատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ:

Հայերի լեգենդ Շառլ Ազնավուրն ասել է հայկական գինու մասին.

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:

1939 թ., ակադեմիկոս, արևելագետ Բորիս Պիոտրովսկու արշավախմբի՝ Կարմիր բլուրում (էրեբունու ամրոց) կատարված պեղումների արդյունքում՝ տարատեսակ և բազմաթիվ առարկաների կողքին, գտնվել են նաև գինու ութ մառաններ՝ որոշ չափով հողի մեջ թաղված 400 խոշոր կարասներով: Այս գտածոները 2800 տարվա պատմություն ունեն:

2011 թ-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ գետի ափին գտնվող «Թռչունների քարանձավ»-ում կատարվող պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի առաջին գինեգործարանը, որը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով:

Հայկական գինու փառատոններ

Ամեն տարի՝ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, Արենի գյուղում անցկացվում է գինու համահայկական փառատոն: Փառատոնի ծրագրում ներառված են լինում գինու պատրաստում, համտես, հյուրասիրություն և վաճառք, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների համտես և վաճառք: Փառատոնն ուղեկցվում է միջոցառումներով, ներկայացումներով, ազգային երգ ու պարով:

Գինու մեկ այլ մեծ փառատոն, որն անց է կացվում 2004 թվականից, Արցախի գինու փառատոնն է: Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործները հավաքվում են Հադրութի շրջանի Տող գյուղում՝ մելիքական ապարանքում, մասնակցելու փառատոնին և փորձ փոխանակելու: Կազմակերպվում է գինու տոնավաճառ, տարատասակ արվեստի և արհեստի ցուցահանդեսներ, մշակութային և համերգային ծրագիր։

Հայաստանի գինեգործության ամենազարգացած մարզերն են.

Վայոց ձորը, գինեգործության կենտրոնները՝ Արենին և Եղեգնաձորն են

Տավուշի մարզ՝ Իջևան և Դիլիջան

Կոտայքի մարզ՝ Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Բյուրեղավան

Արագածոտնի մարզ՝ Աշտարակ և Ապարան

Շիրակի մարզ՝ Գյումրի

Հայկական արտադրանքը հայտնի է ալկոհոլի բարձր պարունակությամբ: Հայ գինեգործների հաշվարկով՝ տեղական ավելի քան 55 ընկերություններն արտադրում են ավելի քան 100 տեսակ գինի: Ամեն տարի արտադրվում է մոտավորապես 6 միլիոն գինու շիշ:

Հայկական գինու անզուգական համի շնորհիվ՝ Հայաստանը ներառվել է լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում:

Հայկական գինի: Գինեգործական ընկերություններ

Հայաստանում գինեգործության արդյունաբերությունը սկսվել է 1887 թվականից, երբ հայ հայտնի առևտրական Ներսես Թաիրովը նախկին Երևանի բերդի տարածքում բացել է գինու և կոնյակի առաջին ընկերությունը:

Հայտնի ապրանքանիշներից մեկը «Պռոշյանի գինու և կոնյակի գործարանն» է, որը հիմնադրվել է 1987 թվականին: Գործարանը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով զինված ժամանակակից արդյունաբերական համալիր է: 

Սեփական խաղողի այգիների, ժամանակակից սարքավորումների, ավանդական տեխնոլոգիաների և արտադրանքի բարձր որակի շնորհիվ՝ ընկերությունն արժանացել է միջազգային ճանաչման:

Մեկ այլ գինեգործական հայտնի ընկերություն է «Վեդի Ալկո»-ն, որը հիմնադրվել է 1938-ին: 1956-ին բացվել է ընկերության երկրորդ մասնաճյուղը: Գործարանն արտադրում է ոչ միայն բարձրորակ գինիներ, այլ նաև օղի և կոնյակ:

Այսպիսով, եթե դուք հետաքրքրված եք հայկական գինու և գինեգործության ավանդույթներով, ապա գրեթե բոլոր ընկերությունները կազմակերպում է շրջայցեր իրենց գործարաննորում: 

Այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը, երբ լինեք Հայաստանում եք:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել