Հայաստանի ամենահայտնի թանգարանները

Հայաստանի ամենահայտնի թանգարանները

September 06, 2017

Հայաստանում պարտադիր է համարվում թանգարաններ և պատկերասրահներ այցելելը։ Այս հոդվածում կանդրադառնամ ամենահայտնի թանգարաններին Հայաստանում։

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում ամենահայտնիներից են Երևանի թանգարանները, որոնք հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում և արտասովոր հմայք են տալիս մեր վարդագույն մայրաքաղաքին։ Երկրի ամենակարևոր պատկերասրահը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, գտնվում է հանրապետության հրապարակում։ Այս պատկերասրահը հանրապետության ամենամեծ թանգարանն է, որը հիմնադրվել է 1921թ․ և որպես ապաստան է ծառայել Արևմտյան Հայաստանից գաղթաց որբերի համար։

The Հայաստանի ազգային պատկերասրահ

Ազգային պատկերասրահում ներկայացված են հայկական, ռուսական և եվրոպական արվեստի հավաքածուներ։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ վարպետների, նկարիչների և քանդակագործների գլուխգործոցներ։ Ամենահայտնի աշխատանքներից են Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները, որոնք միանգամից գրավում են պատկերասրահի այցելուներին։ Պատկերասրահում շատ բան կա տեսնելու, այնպես որ մի ժամը չի բավականացնի։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեկ այլ ապշեցուցիչ պատկերասրահ է։ Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ։ Ընկերության հիմնադիրը հայտնի հայ գործարար Ժերար Լ. Գաֆեսճյանն է։ Այս կենտրոնն արտացոլում է Հայաստանի ժամանակակից արվեստը (2002)։ Պատկերասրահի նմուշներին կարելի է  ծանոթանալ պարզապես Կասկադի տարածքում քայլելիս։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան կենտրոնը ժամանակակից արվեստի ընդարձակ հավաքածու ունի և աշխարհին է ներկայացնում հայկական մշակույթի լավագույն նմուշները։ Այստեղ կարելի է արվեստի եզակի գործեր տեսնել։ Տպավորիչ նախագծերից մեկը՝ «Սվարովսկի Բյուրեղապակյա պալատը», բելգիացի ճարտարապետ Վինսենտ Վան Դույսենի հիասքանչ հավաքածուն է։ Այնպես որ, եթե ցանկանում եք հայտնվել մի կախարդական վայրում, այս պատկերասրահը լավագույն ընտրությունն է Ձեզ համար։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երևանի մյուս հպարտությունը Սերգեյ Փարաջանովի թանգարանն է (1988թ․), որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։ Այս թանգարանում պահվում է ավելի քան 600 ստեղծագործություն։ Այստեղ Դուք կարող եք տեսնել արվեստագետի կոլաժները, լուսանկարները, գրաֆիկան, տիկնիկները և 23 սցենարները։ Փարաջանովի աշխատանքները զարմացնում են բոլորին վարպետի երևակայությամբ, առեղծվածայինությամբ և արտիստիզմով։ Համոզվելու միակ տարբերակը թանգարան այցելելն է։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Իհարկե, սա Երևանի պատկերասրահների ամբողջական ցանկը չէ։ Եթե ազատ ժամանակ ունեք, ապա մայրաքաղաքի թանգարանները հրաշալի տարբերակ են այդ ժամանակը լցնելու համար։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել