Հայ մարզիկներ

Հայ մարզիկներ

September 06, 2017

Շատերը չեն լսել Հայաստանի մասին և նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում այս պատմական երկիրը, բայց տարբեր բնագավառներում հայ ազգի հայտնիների մասին բոլորն են լսել։ Այս անգամ մենք կանդրադառնանք հայ մարզիկներին, ովքեր աշխարհի ուշադրությունն ուղղում են Հայաստանի վրա։ Չնայած Հայաստանում սպորտն այդքան էլ լավ զարգացած չէ, այս մարզիկները լավագույնն են ներկայացնում մեր հայրենիքն ամբողջ աշխարհում։

Հայ մարզիկներ #1 Հենրիկ Մխիթարյան

Հայաստանի համար մեկ պարծանքը Հենրիկ Մխիթարյանն է։ Բոլորն են սիրում այս երիտասարդ հայ ֆուտբոլիստին։ Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է, ով խաղում է Ռոմա ակումբում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Մխիթարյանը հասցրել է մեծ համբավ ձեռք բերել սպորտի սիրահարների և ֆուտբոլային երկրպագուների շրջանում։

Հենրիկ Մխիթարյան

Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը եղել է Դորտմունդի Բորուսիայի, Մանչեսթեր Յունայթեդի և այլ ակումբների հաջողակ խաղացողներից։


Հայ մարզիկներ #2 Արթուր Ալեքսանյան

Հայ ազգի հպարտությունն է Արթուր Ալեքսանյանը։ Դեռ 26 տարեկան հասակում՝ նա աշխարհի չեմպիոնի կոչում ուներ։ Հաղթելով օլիմպիական խաղերի ըմբշամարտի առաջնությունը՝ այս հզոր հայ մարզիկն աշխարհին ի ցույց դրեց հայ ազգի քաջությունը։ Այդ օրը իրական տոնակատարություն էր Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայերի համար։

Արթուր Ալեքսանյան

Հաղթելով առաջնությունը՝ Ալեքսանյանը դարձավ 21-րդ դարի առաջին հայ օլիմպիական չեմպիոնը։

Հայ մարզիկներ #3 Արթուր Աբրահամ

Հաջորդ հզորը հայը՝ բառի իրական նշանակությամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է։ Աշխարհի նախկին եռակի չեմպիոն Արթուր Աբրահամը հայերի սիրելի բռնցքամարտիկ է։

Արթուր Աբրահամ

2009-ին նա աշխարհի 14-րդ լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել։

 

Հայ մարզիկներ #4 Նազիկ Ավդալյան

Յուրաքանչյուր մեծ հայի ետևում ավելի մեծ հայ կին է կանգնած։ Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր և անկախ Հայաստանի առաջին կին ծանրորդն է: Նա հանրությանն ապացուցեց, որ չեմպիոնները միշտ չէ, որ տղամարդիկ են։

Նազիկ Ավդալյան

2009-ին Նազիկը ոսկե մեդալ է նվաճել և ռեկորդ սահմանել։ Ցավոք, 2010-ին Ավդալյանը ավտովթարի է ենթարկվել և որոշ ժամանակով թողել սպորտը։ Յոթ տարի անց նա վերադարձել և կրկին նվաճել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության ոսկե մեդալը (2016թ․): Ահա այսպես էլ վերադառնում են Հայաստանի չեմպիոնները։

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել