Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

February 19, 2018

«ՏաԹևեր»-ն աշխարհի ամենաերկար ճոպանուղին է՝ 5,7 կմ երկարությամբ երկփուլ ճոպանուղի, որը գտնվում է Հայաստանում։  Չնայած Հայաստանը լի է հնագույն եկեղեցիներով և ամրոցներով, այն նաև հանդիսանում է այս հայտնի և ժամանակակից շինարարական հրաշքի տունը։  Ճոպանուղին բացվել է 2010 թվականին և ռեկորդակիր է ոչ միայն ամենաերկար, անկումային երկփուլ ճոպանուղին լինելով, այլ նաև իր շինարարության ամենաարագ ժամկետներով (10 ամիս):

Տաթևի ճոպանուղի

Այն Հալիձոր գյուղը կապում է 9-րդ դարի Տաթևի վանքի հետ, իսկ տոմսերն արժեն 5000 ՀՀ դրամ ($10,58)՝ մեկ ուղղությամբ ուղևորվելու և 7000 ՀՀ դրամ ($14,81)՝ երկկողմ ուղևորության համար։  Ճոպանուղին նախատեսված է 30 ուղևորի համար և աշխատում է առավոտյան 10-ից մինչև երեկոյան 6-ը ամբողջ տարվա ընթացքում (ամռանը առավոտյան 9-ից մինչև երեկոյան 8-ը)։ Այստեղ 10-15 րոպե տևողությամբ ուղևորությունը Ձեզ տանում է Որոտանի կիրճի վրայով՝ Տաթևի մարզի տեսարժան վայրերի դիտարժան տեսարանով:

Արշավային տուրիզմը զարգացած է Տաթևում, և ճոպանուղի այցելելուց բացի, հյուրերը կարող են գիդով արշավներ կազմակերպել դեպի Տաթև գյուղ, Մեծ Էրմիտաժ վանք, Սատանի կամուրջ և Հին Հալիձոր: Դուք կարող եք ճոպանուղի նստել և հիանալ 320 մետր թռչնի թռիչքի բարձրությունից բացվող տեսարանով, ապա ոտքով գնալ ավելի մոտիկից տեսարանը վայելելու։ Մեծ Էրմիտաժի վանքը թվագրվում է XVII դարի սկզբին, սակայն ավելի ուշ՝ 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած երկրաշարժից հետո, լքված է եղել։

Այժմ այդ շինությունները դեռևս կանգուն են և լեռնային կտրուկ արահետով միացված են Տաթևի գլխավոր վանական համալիրին, որը հիմնադրվել է 9-րդ դարում։  Սատանի կամուրջը բնության իրական հրաշք է, բնական կամուրջ, որով արհեստական ճանապարհ է անցնում։  Կամուրջի հիմքում Որոտան գետի ջրերից առաջացած տաք ջրի բնական աղբյուր է՝ ընդգծված գեղեցիկ ներկված ստալակտիտներով։

Որոտան գետ

Այնուհետև Հին Հալիձոր գյուղն է, որը նվիրվել և պատկանել է վանքին 10-19-րդ դարերում։ Գյուղն այլևս բնակեցված չէ, բայց կրում է հայ շինարարության հանճարեղ նմուշներ։  Տները կառուցված են կիրճերի կողային պատերին այնպիսի շերտերով, որ յուրաքանչյուր տան տանիք վերևի տան բակ է ծառայում։

Տաթևի վանքը նույնպես բավականին գրավիչ է, իսկ ճոպանուղու կառուցումը կրճատել է լեռնային ճանապարհներով կես ժամանոց ուղևորությունը: Եկեղեցին և համալիրի բազմաթիվ շենքեր գործում են մինչ օրս, սակայն նույնիսկ այն մասերը, որոնք այլևս չեն օգտագործվում, ունեն իրենց սեփական պատմությունը։

Հայկական միջնադարյան կարևորագույն համալսարաններից մեկը գտնվում էր Տաթևում XIV և XV դարերում։ Մի շարք հայտնի հայ գործիչներ իրենց կյանքի ընթացքում կանգ են առել Տաթևում, իսկ շատ հայտնի գրողներ ունեցել են հոյակապ բնապատկերով սենյակներ, ինչն, անկասկած, ոգեշնչել է նրանց ստեղծագործելու: Անմիջապես հիմնական վանական համալիրի ետևում է գտնվում Ձիթհան թանգարանը:

17-րդ դարում Տաթևում կառուցվեց ձիթհան, որը շարժման մեջ էր դրվում եզան միջոցով։ Կենդանին պտտվում էր շրջանաձև եզրագծով և ծանր ժայռաբեկորներ քաշելով՝ յուղ քամում մանանեխի, քունջութի և կտավատի սերմերից։  Բացի այդ, վանական համալիրը երեք կողմերից հիմնված է պարսպապատերի ավերակների վրա, իսկ այդ պատերից դուրս՝ ներքևում, ժայռերը կտրուկ վայրեջք են կատարում դեպի կիրճ։

12-րդ դարի ընթացքում՝ սելջուկների ներխուժման ժամանակ, այդ պատերն ու ռելիեֆի բնական ձևերը պաշտպանություն էին հանդիսանում վանքում ապրող մարդկանց համար։  Ցավոք, ի վերջո, այն գրավել և թալանվել է, բայց 13-րդ դարում վերականգնվել է և կրկին սկսել իր գործունեությունը: 

Ոչ հեռու՝ ճոպանուղու տեսադաշտում է գտնվում նաև Հարսնաձորի պահակային աշտարակը՝ սարսափելի հեքիաթի առարկան, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի առանցքային ռազմավարական նշանակակետը: Հարսնաձոր նշանակում է հարսնացուի կիրճ։ Անունը գալիս է հետևյալ պատմությունից. վաղուց, Հայաստանում պարսկական նվաճողների ժամանակ եղել է մի զույգ՝ փեսացու և հարսնացու, որոնք նոր էին ամուսնացել և դեռ կրում էին իրենց հարսանեկան զգեստները:

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Իրենց մեղրամսի ճանապարհին նրանց վրա հարձակվել են պարսկական զինվորները և սպանել փեսային։ Հարսը, որն ավելի շուտ կմահանար, քան գերի կընկներ զինվորներին, փախել է դեպի անդունդ, խաչակնքվել և ցատկել դեպի գիտակցված մահը։

Այդ պահին հրաշք է տեղի ունեցել, և հարսնացուի զգեստը վայր ընկնելու փոխարեն օդով է լցվել և գործելով որպես պարաշյուտ՝ թույլ տվել նրան ապահով վայրէջք կատարել ներքևում գտնվող կիրճում, որտեղ նա կարող է ազատություն գտնել՝ թեև մնալով առանց իր փեսայի։ Դարեր շարունակ այդ նույն վայրն օգտագործվել է որպես Զանգեզուրի լեռներում կառուցված նախազգուշացնող զանգերի շղթայի երրորդ կայան՝ թշնամական հարձակումները կանխելու համար։

Հարևան Կորձորի պահապանները զնգացրել են զանգակատունը, որը լուրը փոխանցել է Խոտ գյուղ, իսկ նրանք ահազանգել են՝ նախազգուշացնելով Հարսնաձորի պահակային աշտարակին, զնգացնել զանգը, որը լսելի է Տաթևի վանքում։  Տաթևի գլխավոր զանգը կարելի էր լսել 50 կմ շառավղով, և ամբողջ տարածաշրջանը նախազգուշացված կլիներ նախապատրաստվող ներխուժման մասին: Ներխուժած թշնամիները քանդեցին զանգերի շղթան՝ ոչնչացնելով զանգերը Խոտ գյուղում, բայց այսօր Հարսնաձորի պահակային աշտարակը կապված է շղթաների հետ, որոնք ժամանակին նախազգուշացնող զանգեր էին պահում։

Պատմական աղբյուրով ավելի քիչ հետաքրքրված այցելուները կարող են կազմակերպել նաև պարապլանով էքսկուրսիաներ, որոնք տեղի են ունենում մոտակա Գորիս օդանավակայանից սկսած և ճամփորդում են Տաթևի շրջակայքում: Բացի այդ, 2018-ի ամռանը ՏաԹևերը նախատեսում են ընդլայնել սովորական ճոպանուղու սահմաններից դուրս: Շուտով այցելուները կունենան հատուկ ուղևորության հնարավորություն և մեքենայից պարաշյուտով կցատկեն դեպի խոր կիրճը։

Նման արկածներից հետո այցելուներին անպայման սնունդ և քնելու, կամ գոնե մի փոքր նիրհելու տեղ է պետք։ «ՏաԹևեր» համալիրում կա ռեստորան, ինչպես նաև հյուրատուն, որը կարելի է վարձակալել: Կան նաև բազմաթիվ B&B կացարաններ, որոնք առաջարկում են տարբեր տուրիստական փաթեթներ, ինչպես նաև սնունդ։ Արժեքը 1 գիշերվա համար կարող է լինել ընդամենը 15 դոլար։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել