Հայաստան այցելելու լավագույն եղանակը

Հայաստան այցելելու լավագույն եղանակը

February 20, 2018

Հայաստանի կլիման բարձրլեռնային մայրցամաքային է՝ շոգ, չոր, արևոտ ամառներով և ցուրտ ձմեռներով հարթավայրերում: Արագած լեռան վրա երկիրը հասնում է ամենամեծ բարձրությանը՝ ծովի մակարդակից մինչև 4090 մ, իսկ նվազագույն բարձրությունը ծովի մակերևույթից 390մ․ է։  Տեղանքը հիմնականում լեռնային է, արագահոս գետերով և անտառներով:

Շատերի կարծիքով կարևոր չէ, թե որ սեզոնին եք այցելում Հայաստան, քանի որ այստեղ յուրաքանչյուր սեզոն ունի իր սեփական բույրը, էությունը և գեղեցկությունը: Դուք կարող եք Հայաստան այցելել տարվա ցանկացած եղանակի և վայելել այս հրաշալի երկրի արտիստիզմը: Պարզելու համար, թե որ եղանակն է ավելի համապատասխանում Ձեր պատկերացրած ուղևորությանը, կարդացե՛ք Հայաստանի եղանակների մասին։

Ձմեռը Հայաստանում

Ձմեռը Հայաստանում ցուրտ է՝ կարճ օրերով և երկար գիշերներով։  Ձմեռը սկսվում է նոյեմբերից կամ դեկտեմբերից ոչ շատ ձյան և չափավոր ջերմաստիճանի հետ: Դեկտեմբերի սկզբից օդում տոնական տրամադրություն է զգացվում։ Ամեն անկյունում Դուք կարող եք տեսնել տոնական լույսեր և տոնածառեր։

Տաք հագնվեք և այցելեք Հյուսիսային պողոտա՝ տոնական եռուզեռին մասնակից դառնալու։  Ամանորի նախաշեմին օպերայի և բալետի թատրոնի մոտ կամ քաղաքի կենտրոնում Դուք կարող եք վայելել համերգներն ու հրավառությունները: Հունվարին ավելի շատ ձյուն է տեղում, ինչի արդյունքում երկիրը ծածկվում է ձյան վերմակով։ Հունվարի 6-ին Հայաստանում նշվում է քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը։ 

Փետրվարին ջերմաստիճանը սկսում է մի փոքր աճել, սակայն մնում է անկայուն:

Ձմեռը Հայաստանում

Այս ամիսներին, սովորաբար կարող եք սահել դահուկովկամ չմուշկներով: Ծաղկաձորը ամենաշատ այցելվող վայրն է ձմեռային մարզաձևերը վայելելու համար։  Այս քաղաքն իրական դրախտ է զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ձմեռային սպորտաձևեր, ինչպիսիք են դահուկասահքը և սնոուբորդը։

Ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է քաղաքի վերին հատվածում՝ ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա: Կա նաև ճոպանուղի, որը բարձրանում է Թեղենիս լեռան գագաթը։

Իսկզբանե այստեղ 3 վերելակ է եղել, որոնք ձգվում էին լեռան ստորոտից (1969 մետր) դեպի գագաթը (2819 մետր)։ 2006 թվականին ավելացվել է 4-րդ վերելակը, որը ձգվել է առաջին աստիճանից դեպի հակառակ բլրի գագաթը։

Գարունը Հայաստանում

Հայաստանում գարունը սկսվում է ձնծաղիկի և մանուշակի քաղցր հոտով։  Գարնանը քաղաքը ծածկվում է կանաչ ծառերով ու վառ գույներով։  Այն հայտնի է որպես սիրո և գեղեցկության եղանակ։ Մարտի 8-ին

Հայաստանում մեծ խանդավառությամբ նշվում է կանանց միջազգային օրը։  Գարունը սկսվում է մարտին արևոտ օրերով, սակայն սառը երեկոներով։ Օդի միջին ջերմաստիճանը մայրաքաղաքում մնում է 7-10 աստիճանի սահմաններում, երբեմն նույնիսկ ավելի բարձր։

Գարունը Հայաստանում

Գարունը Հայաստանում սովորաբար կարճ է և անկայուն, տևում է մինչև ապրիլի կեսը: Տարվա այս ժամանակահատվածում երկիրը ծաղկում է։ Մարտ և ապրիլ ամիսներին ջերմ գարնանային եղանակի հետ միասին լինում են նաև շատ անձրևոտ օրեր։ Մայիսին օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 20 աստիճան ըստ Ցելսիուսի։

Գարունը Հայաստանում

Սա մի ամիս է, երբ Դուք չեք ուզում տուն գնալ, քանի որ նման ջերմ եղանակը հնարավոր է վայելել միայն մայիսին, երբ մարդիկ լի են կյանքով, իսկ հոգիները՝ ժպիտով։  Դուք կարող եք երկար ժամերով թափառել փողոցներում։ Սակայն հիշե՛ք, որ եղանակը Հայաստանում փոխվում է տարածաշրջանից տարածաշրջան։

Ամառը Հայաստանում

Եթե սիրում եք շոգ եղանակը, ապա ամառը Հայաստան այցելելու և անմոռանալի ուղևորություն կազմակերպելու լավագույն ժամանակն է: Ամառային Հայաստանն առաջարկում է մի շարք արկածներ։  Դուք կարող եք վայելել արշավային տուրիզմը, թրեքինգը, ժայռամագլցումը, պարապլանով թռիչքները, ամենաերկար զիփլայնը, ծովափնյա հանգիստը, տուրերը և շատ այլ արկածներ:

Ամառը Հայաստանում

Ամառը սկսվում է հունիսից և շարունակվում է մինչև սեպտեմբերի սկիզբը: Հունիսին երկիրը տաք և արևոտ է․ միջին ջերմաստիճանով 23-26 աստիճան: Հուլիսին ջերմաստիճանը բարձրանում և իսկապես տաքանում է:

Այդ ժամանակ տեղի բնակիչները սիրում են փախչել մայրաքաղաքի շոգից և այցելել գյուղական վայրեր՝ վայելելով բնությունը։  Դուք կարող եք այցելել բազմաթիվ վայրեր, ներառյալ Սևանա լիճ, Դիլիջան, Գառնի, Գեղարդ, Տաթև, Ջերմուկ: Հանգստի լավագույն առողջարանները գտնվում են Ջերմուկում:

Եթե գտնվում եք Հայաստանում այս եղանակին, չմոռանաք համտեսել այս երկրի կողմից առաջարկվող թարմ և հյութալի մրգերի բազմազանությունը: Կան մրգերի մի քանի տեսակներ, որոնք համարվում են երկրի իրական կենդանի խորհրդանիշ։ Դրանցից լավագույնը ծիրանն է, նուռը և խաղողը։  Այստեղ Դուք կարող եք գտնել նաև տարատեսակ հատապտուղների և սեխեր։ Հունիսի վերջին կամ հուլիսին հայերը նշում են Վարդավառը։

Ամառը Հայաստանում

Այս տոնն ասոցացվում է Աստղիկ աստվածուհու հետ, ով ջրի, գեղեցկության, սիրո և պտղաբերության աստվածուհի էր։  Սովորաբար այս օրը մարդիկ պատշգամբներից ջրով լի դույլեր են թափում պատահական անցորդների վրա, այնպես որ, պատրաստ եղեք թրջվելու։

Սա նաև թարմացման միջոց է հուլիսի կամ հունիսի վերջին սովորաբար տաք և չոր ամառային օրերին։ Օգոստոսը սովորաբար ամենաշոգ ամիսն է, սակայն այս ժամանակահատվածում փչում են լեռնային քամիները և երեկոներն ավելի զով են դառնում:

Աշունը Հայաստանում

Աշնանը քաղաքը ներկվում է բազմաթիվ երանգներով։  Քամոտ եղանակի սկսվելուն պես շոգն աստիճանաբար նվազում և ստեղծում է իդեալական եղանակ, որը ո՛չ տաք է, ո՛չ սառը: Հոկտեմբերը հաստատում է աշնան սկիզբը. միջին ջերմաստիճանը մնում է 19-22 աստիճան: Այս սեզոնին դուք կարող եք վայելել հայկական խաղողը և գինին, որոնք չեք կարողանա նկարագրել ոչ մի բառով:

Աշունը Հայաստանում

Հոկտեմբերի 2-3-ին Դուք կարող եք մասնակցել Արենի գյուղում տեղի ունեցող գինու փառատոնին: Այստեղ կարելի է համտեսել և գնել գինիներ լավագույն գինեգործներից, ինչպես նաև վայելել հայկական պարերը։ Հոկտեմբերի կեսերին եղանակն ավելի է ցրտում և դառնում ամպամած, մի քիչ էլ անձրևոտ։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել