Ի՞նչ ուտել Հայաստանում

Ի՞նչ ուտել Հայաստանում

September 05, 2017

Որոշ ազգեր պնդում են, որ հայերը տաքարյուն են ու իմպուլսիվ բնավորություն ունեն։ Գուցե հենց դրա համար էլ մենք տաք ու համեղ խոհանոց ունենք։  Մեր ախորժաբեր ուտեստների գաղտնիքը կայանում է նրանում, որ հայ կանայք պատրաստում են մեծ սիրով և օգտագործում են բնական սնունդ։

Հայկական խոհանոցն ամենահներից է համարվում Ասիայում և ամենահինն Անդրկովկասում։ Հնագետները պնդում են, որ դեռ 2500 տարի առաջ հայերը գիտեին հաց թխել։

Խորոված

Հայկական խոհանոցի միակ ու անկրկնելի թագավորը խորովածն է։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ուտեստը յուրահատուկ է հայերի համար։ Խորովածը հայկական սեղանի գլխավոր զարդարանքն է։ Ավանդաբար հայ տղամարդիկ են խորոված պատրաստում, սակայն եթե խորոված պատրաստող կին տեսնեք, չզարմանաք (կանայք նույնպես պատրաստում են):

Հայկական Խորոված

Խորոված պատրաստում են խոզի, գառան, տավարի կամ հավի մսից։ Միսը համեմվում է տարբեր խոտաբույսերով, իսկ արդեն պատրաստ խորովածը մատուցվում է հայկական լավաշով։ Այնպես որ, եթե Ձեզ հյուրասիրեն այս ախորժաբեր ուտեստը, անպայման համտեսեք այն հայկական օղիով։ Հայերը հատուկ փառատոն ունեն՝ նվիրված խորովածին։

Խաշ

Հայկական Խաշ

Հավանաբար, հայկական ամենաավանդական ուտեստը խաշն է։ Չնայած նախապատրաստությունը երկար է տևում, հայերը սիրում են խաշ։ Այս ուտեստը պատրաստվում է տավարի խաշած ոտքերից (մաքրած և լվացած)։ Ավանդական լավաշը նաև այս ուտեստի մի մասն է կազմում։ Խաշի հետ սովորաբար մատուցվում է չորացված լավաշ և բողկ։ Դե, իհարկե, խաշն ավելի համեղ է օղիով։

Տոլմա

Հայկական խոհանոցի հաջորդ ավանդական ուտեստը հայտնի տոլման կամ դոլման է։ Հայերը պատրաստում են ավելի քան 50 տեսակի ավանդական տոլմա։ Այն համարվում է հայկական սեղանի երկրորդ հիմնական ուտեստը։ Ուտեստը պատրաստում են մսից և բրնձից, որոնք համեմում են և փաթաթում կաղամբի տերևներով կամ խաղողի թփով։

Հայկական տոլմա

Անշուշտ, այս ուտեստները հայկական խոհանոցի միայն մի փոքր մասն են կազմում։ Դուք ինքներդ էլ կարող եք ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի արտասովոր ուտեստները։ Հայկական ավանդական ուտեստներին ավելի լավ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը։

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել