Զբոսանք Երևանով

Զբոսանք Երևանով

September 15, 2017

Շատ դժվար կլինի նկարագրել Երևանը ընդամենը մի քանի նախադասությամբ։ Քաղաքն ունի իր առանձնահատուկ գույները, համերը, ձայներն ու մթնոլորտը։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին․ գարնանը Երևանը ծաղկում է և ողողվում արևով, իսկ ամռանը եռում է գիշերային ակտիվ կյանքով։ Փողոցները մարդաշատ են մինչև ուշ գիշեր․ երևանցիները և քաղաքի հյուրերը վայելում են ամառային քաղաքի ջերմությունն ու գեղեցկությունը։

Երևանը գարնանը

Երևանյան աշունը յուրահատուկ է։ Այն տևում է շատ երկար և պարգևում է լրացուցիչ տաք օրեր։ Քաղաքի հազարավոր ծառերը գունազարդվում են աշնանային գույներով՝ վերածելով քաղաքը հանճարեղ աշնանային կտավի։

Երևանյան աշուն

Ձմեռները երևանում ցուրտ են, սակայն կարճատև։ Հաճախ քաղաքը պատվում է մշուշով, և ամանորյա լույսերով զարդարված Երևանը նմանվում է խորհրդավոր հեքիաթային պատկերի։ 

Եթե ազատ ժամանակ ունեք և չգիտեք ինչ անել, ապա պարզապես դուրս եկեք և քայլեք քաղաքի փողոցներով։ Թեև Երևանը շատ մեծ չէ, սակայն այստեղ են կենտրոնացված երկրի ամենակարևոր հաստատությունները։ Դուք կարող եք նախ զբոսնել Հանրապետության հրապարակով, որը հատկապես գեղեցիկ է գիշերը, երբ վառվում են շենքերի լույսերը և միացվում են երգող շատրվանները։

Հրապարակը դիտելուց հետո քայլեք հանրահայտ Հյուսիսային պողոտայով դեպի Օպերայի և բալետի թատրոն։ Այստեղ ամենուրեք մարդաշատ սրճարաններ և ռեստորաններ են, որոնք հայտնի են իրենց բարձրակարգ սպասարկմամբ և համեղ ուտեստներով։ Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ երևանցիների սիրված վայրն է՝ Կարապի լիճը, որտեղ կարող եք պարզապես նստել լճի շրջակայքի կանաչ պուրակում, գիրք ընթերցել, շփվել ձեր ընկերների հետ և հետևել շուրջը վազվզող երեխաների խաղին։ 

Հանրապետության հրապարակ

Քայելով առաջ՝ դուք կհայտնվեք Սայաթ-Նովա, Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Համարձակորեն ընտրեք ցանկացած ուղղություն, քանի որ բոլոր այս պատմական փողոցները կազմում են Երևանի աննկարագրելի մթնոլորտի մի մասը։ Անպայման անցեք նաև Երևանի ամենահին և ամենասիրված Աբովան փողոցով, որն առանձնանում է իր յուրահատուկ գեղեցկությամբ։

Երբ հոգնեք քայլելուց, գնացեք Կասկադի համալիր, որտեղ կարող եք նստել և աստիճանների բարձրունքից վայելել Երևանի համայնապատկերը։ Այստեղ կտեսնեք նաև ժամանակակից արվեստի թանգարանային նմուշներ, որոնք տեղադրված են պարզապես բաց երկնքի տակ։ Դուք անկասկած կսիրեք այս հնագույն քաղաքը, որ սրտաբաց ընդունում է իր բոլոր հյուրերին։

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Սիրահարների այգի
December 21, 2017 Սիրահարների այգի

Մարշալ Բաղրամյան պողոտան Երևանի ամենակարևոր փողոցներից է։ Այստեղ է գտնվում Ազգային ժողովի շենքը, նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։ Բացի այդ, Բաղրամյան պողոտայի կենտրոնում է տեղակայված Սիրահարների այգին։  Սիրահարների այգի․ անվանումը Չնայած նրան, որ այգին...

Շարունակել
Հայաստանի կինոթատրոնները
December 19, 2017 Հայաստանի կինոթատրոնները

Երկիր, որը մի քանի տասնամյակ մեծ է Հռոմից, սկսել է ֆիլմեր նկարահանել դեռ 1907-1914 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր հայկական կինեմատոգրաֆիան սկսել է ներկայացնել ֆիլմեր, որոնք հավերժ կմնան պատմության մեջ։ Առաջին կինոթատրոնները բացվել են Երևանում, Վանաձորում...

Շարունակել
Վերնիսաժ
December 15, 2017 Վերնիսաժ

Եթե դուք Հայաստանում եք և չեք կողմնորոշվում հուշանվերների հարցում, ապա այցելեք Վերնիսաժ։ Այստեղ դուք անպայման կգտնեք որևէ հետաքրքիր հուշանվեր, որն ամենայն հավանականությամբ կլինի հայ վարպետների ձեռքի աշխատանք։ Հատկապես գրավիչ է Վերնիսաժի զարդերի բաժինը, որտեղի արծաթից պատրաստված...

Շարունակել