Վերնիսաժ

Վերնիսաժ

December 15, 2017

Եթե դուք Հայաստանում եք և չեք կողմնորոշվում հուշանվերների հարցում, ապա այցելեք Վերնիսաժ։ Այստեղ դուք անպայման կգտնեք որևէ հետաքրքիր հուշանվեր, որն ամենայն հավանականությամբ կլինի հայ վարպետների ձեռքի աշխատանք։ Հատկապես գրավիչ է Վերնիսաժի զարդերի բաժինը, որտեղի արծաթից պատրաստված աշխատանքները հիացնում են իրենց յուրօրինակությամբ և նրբաճաշակությամբ։ 

Վերնիսաժի պատմությունը

Վերնիսաժի շուկան Երևանի ամենաշատ այցելվող վայրերից է, որի պատմությունը սկսվել է 1980-ականներից։ Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է ներկայիս Սարյանի այգու տարածքում և աշխատանքի առաջին տարիներին այստեղ հիմնականում ներկայացվում և վաճառվում էին միայն նկարներ։   Հետագայում Վերնիսաժը բաժանվեց երկու մասի․ նկարիչները մնացին Սարյանի այգում, իսկ մյուս արվեստագետներն ու արհեստավորները տեղափոխվեցին Հանրապետության հրապարակի հարակից պուրակը՝ Արամ և Բուզանդ փողոցների միջև ընկած հատվածում:

Վերնիսաժի դիմաց կանգնած է Հայոց սպարապետ, ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի արձանը:

1987 թվականին՝ շուկայի պաշտոնական բացումից հետո, կազմակերպիչները որոշեցին, որ այն պետք է աշխատի միայն հանգստյան օրերին: Վերնիսաժի հիմնադիրն է Հարություն Նավասարդյանը, ում ջանքերի շնորհիվ այսօր շուկան համարվում է Հայաստանի հայտնի վայրերից մեկը, որտեղ ներկայացվում է բազմադարյան հայկական մշակույթը և հայ վարպետների հմտությունները:

Ի՞նչ գնել Վերնիսաժում

Վերնիսաժում վաճառքի է հանվում ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր, ավանդական ձեռագործ աշխատանքներ, գորգեր, ազգային երաժշտական նվագարաններ, արծաթե ու ոսկե զարդեր և այլ կենցաղային իրեր, ինչպես նաև բազմազան հուշանվերներ։ Նմուշների մեծ մասը հայ վարպետների ձեռքի աշխատանքներն են՝ արված մեծ հմտությամբ և սիրով։

Արդեն ավելի քան 35 տարի է, ինչ ամեն հանգստյան օր, առավոտյան ժամը 7-ից, հարյուրավոր մարդիկ հավաքվում են այստեղ իրենց գործերը ներկայացնելու և վաճառելու, իսկ մյուսներն էլ որևէ յուրատահուկ նվեր գնելու նպատակով։

Այստեղ կարող եք գտնել նաև ձեռագործ տիկնիկներ, հնաոճ իրեր, քարե, փայտե, կավե, մետաղե իրեր, խեցեղեն, մետաղադրամների և մեդալների հին հավաքածուներ, գրքեր, էլեկտրոնիկա և շատ այլ իրեր:

Սիրալիր և բարյացկամ վաճառականները կօգնեն ձեզ կողմորոշվել և ճիշտ որոշում կայացնել։

Նոր Վերնիսաժը

2017 թվականին սկսվեց Վերնիսաժի բարելավման և արդիականացման նախագիծը, որի արդյունքում այն դարձավ ավելի բարեկարգ և հարմարավետ: Վաճառողների համար ստեղծվեցին ավելի հարմարավետ պայմաններ։ Այժմ այստեղ հաճելի է ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև զբոսնել։

Սակայն եթե ցանկանում եք նկար գնել, կարող եք այցելել Սարյանի այգի, որտեղ ներկայացվում են տաղանդավոր հայ նկարիչների աշխատանքները: Այն գտնվում է Ֆրանսիայի հրապարակին կից՝ Օպերայի և Բալետի տան հարևանությամբ: Այգին կոչվում է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անունով:

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Սիրահարների այգի
December 21, 2017 Սիրահարների այգի

Մարշալ Բաղրամյան պողոտան Երևանի ամենակարևոր փողոցներից է։ Այստեղ է գտնվում Ազգային ժողովի շենքը, նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։ Բացի այդ, Բաղրամյան պողոտայի կենտրոնում է տեղակայված Սիրահարների այգին։  Սիրահարների այգի․ անվանումը Չնայած նրան, որ այգին...

Շարունակել
Հայաստանի կինոթատրոնները
December 19, 2017 Հայաստանի կինոթատրոնները

Երկիր, որը մի քանի տասնամյակ մեծ է Հռոմից, սկսել է ֆիլմեր նկարահանել դեռ 1907-1914 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր հայկական կինեմատոգրաֆիան սկսել է ներկայացնել ֆիլմեր, որոնք հավերժ կմնան պատմության մեջ։ Առաջին կինոթատրոնները բացվել են Երևանում, Վանաձորում...

Շարունակել
Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
December 14, 2017 Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

Երևանը Հայաստանի սիրտն է, որի պատմությունը ձգվում է ավելի քան 2800 տարի։ Չնայած տարիքին՝ քաղաքը գնալով կարծես թե ավելի է երիտասարդանում։ Բավական է մեկ անգամ այցելել Երևան, և դուք միշտ կերազեք հետ վերադառնալու մասին։ Այլ մայրաքաղաքների...

Շարունակել