Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

December 14, 2017

Երևանը Հայաստանի սիրտն է, որի պատմությունը ձգվում է ավելի քան 2800 տարի։ Չնայած տարիքին՝ քաղաքը գնալով կարծես թե ավելի է երիտասարդանում։ Բավական է մեկ անգամ այցելել Երևան, և դուք միշտ կերազեք հետ վերադառնալու մասին։ Այլ մայրաքաղաքների համեմատությամբ՝ Երևանը շատ մեծ չէ, սակայն կիսում է մայրաքաղաքներին հատուկ շատ հատկանիշներ։ Այստեղ շատ են հին և նոր շենքերը, ռեստորանները, սրճարանները, բարերը, փաբերը, թանգարանները և թատրոնները։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված են ավելի քան 40 զբոսայգիներ։

Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Երևանի Կենտրոնում՝ օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ֆրանսիայի հրապարակին կից։ Պուրակի կենտրոնում կանգնած է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը։ Արձանի բարձրությունը 6 մետր է, կենտրոնից ձախ փորագրված է նկարչի ստորագրությունը։ Հուշարձանի հեղինակները քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և ճարտարապետ Արթուր Թարխանյանն է (1986թ)։ Հայերը նշանավոր նկարչին հպարտությամբ անվանում են «գույների մեծ վարպետ»։ 

Գիտե՞ք արդյոք ինչու է անհրաժեշտ այցելել այս այգին։ Սարյանի պուրակը տարբերվում է Երևանի բոլոր այգիներից։ Պատկերացրեք բացօթյա պատկերասրահ քաղաքի հենց սրտում։ Այս փոքրիկ այգին հնարավոր չէ կտրել-անցնել մի քանի րոպեում, որովհետև շուրջ բոլորը ցուցադրված են ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները։ Ամեն օր քաղաքի նկարիչները հավաքվում են այս գողտրիկ պուրակում և ներկայացնում իրենց վերջին գործերը։ Այգում տիրում է յուրահատուկ արվեստի մթնորորտ, որ չես գտնի քաղաքի ոչ մի ուրիշ անկյունում։ 

Այստեղ տեղադրված են բազմաթիվ հարմարավետ նստարաններ և դուք կարող եք երկար նստել, դիտել նկարներն ու վայելել մթնոլորտը։ Այգում է գտնվում նաև «Տղամարդիկ» արձանախումբը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան, 2007), որը նվիրված է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի 75-ամյակին և նրա հանրահայտ ֆիլմի 35-ամյակին։ Արձանի տեղադրումը կազմակերպվել է ռեժիսորի որդիների կողմից և կանգնեցվել է այնտեղ, որտեղ նկարահանվել է «Տղամարդիկ» ֆիլմը։ Սարյանի այգու շուրջը գործում են նաև բացօթյա սրճարաններ, որտեղ կզգաք հին, սակայն երիտասարդ քաղաքի շունչը և, միգուցե, կնշեք նոր նկարի ձեռքբերումը։  

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Սիրահարների այգի
December 21, 2017 Սիրահարների այգի

Մարշալ Բաղրամյան պողոտան Երևանի ամենակարևոր փողոցներից է։ Այստեղ է գտնվում Ազգային ժողովի շենքը, նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան։ Բացի այդ, Բաղրամյան պողոտայի կենտրոնում է տեղակայված Սիրահարների այգին։  Սիրահարների այգի․ անվանումը Չնայած նրան, որ այգին...

Շարունակել
Հայաստանի կինոթատրոնները
December 19, 2017 Հայաստանի կինոթատրոնները

Երկիր, որը մի քանի տասնամյակ մեծ է Հռոմից, սկսել է ֆիլմեր նկարահանել դեռ 1907-1914 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր հայկական կինեմատոգրաֆիան սկսել է ներկայացնել ֆիլմեր, որոնք հավերժ կմնան պատմության մեջ։ Առաջին կինոթատրոնները բացվել են Երևանում, Վանաձորում...

Շարունակել
Վերնիսաժ
December 15, 2017 Վերնիսաժ

Եթե դուք Հայաստանում եք և չեք կողմնորոշվում հուշանվերների հարցում, ապա այցելեք Վերնիսաժ։ Այստեղ դուք անպայման կգտնեք որևէ հետաքրքիր հուշանվեր, որն ամենայն հավանականությամբ կլինի հայ վարպետների ձեռքի աշխատանք։ Հատկապես գրավիչ է Վերնիսաժի զարդերի բաժինը, որտեղի արծաթից պատրաստված...

Շարունակել