Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...
ՇարունակելԹթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:
Փառատոնին ներկայացվում են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, ինչպես նաև թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, մետաքսագործության ավանդույթները։
Թթի փառատոնը անցկացվում է հուլիսի առաջին շաբաթ օրը: Այն ուղեկցվում է ազգային ժողովրդական երգ ու պարով: Փառատոնի նպատակն է ներքին տուրիզմի խթանումը: