Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...
ՇարունակելՁուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։
Փառատոնին ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։ Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ ներկայացնում են ձկան պատրաստման իրենց բաղադրատոմսերը և ձևերը: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել ձկան ուտեսների պատրաստման հին և նոր բաղադրատոմսերը:

Տոնակատարությունն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, լինում է կերակրատեսակների համտես և վաճառք, կազմակերպվում են տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ։