Պարզ լիճ

Պարզ լիճ

December 18, 2017

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1350 մետր է։ Լիճը սնվում է աղբյուրներից, ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3մ է, առավելագույն խորությունը՝ 10մ։ 

Լիճը ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում։  Ափը հարթ է, հարավային կողմը՝ ժայռոտ: Լճի ավազանը ծածկված է անտառներով և ծառայում է որպես հանգստի գոտի: Ջուրը թափանցիկ է, ունի կանաչավուն երանգ, արտացոլում է շրջապատող խիտ անտառը:

Պարզ լիճ

Կա մի լեգենդ, ըստ որի շատ վաղուց մի նոր ամուսնացած զույգ խեղդվել է այս լճում, ինչից հետո նորապսակների մոտ ավանդույթ է ձևավորվել պսակադրման օրը այցելել Պարզ լիճ՝ մահացած զույգի հիշատակը հարգելու։ 

Լիճը կազմում է Դիլիջան ազգային պարկի մի մասը, որի տարածքը հայկական բնաշխարհի եզակի անկյուններից մեկն է: Այն հայտնի է իր հարուստ և հազվագյուտ բազմազանությամբ, անտառներով, մարգագետիններով և բնական հուշարձաններով:

Արգելոցը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում՝ Փամբակի, Միափորի և Արեգունու լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազանում: Բարձրությունը ծովի մակարդակից 1000-2000 մ է: Այգու ընդհանուր մակերեսը 33765 հա է, որը բաժանված է երեք գոտու՝ արգելոցային, տնտեսական և հանգստյան:

Պարզ լճի ափին տրամադրվում են փոքր նավակներ, որոնցով կարող եք լճով նավարկել։ Կարող եք նաև օգտվել ջրի վրա գործող լաստանավ-ռեստորանից։ Ձեր տպավուրությունները շրջապատող հարուստ բնությունից անկասկած կլինեն վառ և անմոռանալի։  

Մերձակայքի ամենահին բնական հուշարձաններից մեկը Հաղարծինի վանքն է, որը հիմնադրվել է Բագրատունիների կողմից 10-րդ դարում: Վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281) և Սբ․ Ստեփանոս (1232), մեկ մատուռ, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր: Վանքը կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա:

Պարզ լճի մոտակայքում գտնվող մյուս հուշարձանը Գոշավանքն է, որը միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Գոշ գյուղում (Տավուշի մարզ)՝ Գետիկ գետի ձախ ափին: Եկեղեցին կոչվում է Մխիթար Գոշի անունով, որը հայտնի հայ գիտնական, պատմաբան, առակագիր և ուսուցիչ էր: Ժամանակին այս եկեղեցին ուշագրավ կրոնական կրթամշակութային կենտրոն էր, որտեղ 25 տարի ապրել և աշխատել է Մխիթար Գոշը: 

Այսպիսով, այցելելով Պարզ լիճ, կտեսնեք հայկական բնության հրաշքներից մեկը, ինչպես նաև դարերի պատմություն ունեցող հայտնի պատմական հուշարձաններ:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Դիլիջան ազգային պարկ
December 17, 2017 Դիլիջան ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտով, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր...

Շարունակել
Ստեփանավանի Դենդրոպարկ
December 17, 2017 Ստեփանավանի Դենդրոպարկ

Սարերի և քարերի երկիր Հայաստանը կարող է ցանկացածին հիացնել իր չքնաղ բնությամբ։ Երկրի յուրահատուկ գողտրիկ անկյուններից մեկն էլ Ստեփանավանի դենդրոպարկն է։ Այգին գտնվում է Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ՝ Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք...

Շարունակել
Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին
November 27, 2017 Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Սևանա լիճը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում: Սևանը համարվում է հնագույն հայկական թագավորության երեք ամենամեծ լճերից մեկը, Վանա և Ուրմիա լճերի հետ միասին: Այն անվանում են Հայաստանի «կապույտ աչքեր»։ Լիճը շրջապատված է Գեղամա,...

Շարունակել