Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1350 մետր է։ Լիճը սնվում է աղբյուրներից, ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3մ է, առավելագույն խորությունը՝ 10մ։ Լիճը...
Շարունակել
Սարերի և քարերի երկիր Հայաստանը կարող է ցանկացածին հիացնել իր չքնաղ բնությամբ։ Երկրի յուրահատուկ գողտրիկ անկյուններից մեկն էլ Ստեփանավանի դենդրոպարկն է։ Այգին գտնվում է Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ՝ Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 155 կմ է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450մ է։
Այգին հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1931 թվականին։ Նա եղել է դենդրոպարկի տնօրենը մինչև 1984 թվականը, որից հետո նրան այդ պաշտոնում փոխարինել է որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա, որից 17.5 հա տարածքը զբաղեցնում է բնական անտառը, իսկ 15 հա-ը՝ դեկորատիվ ծառերը։
Դենդրոպարկի բուսական աշխարհը
Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։
Բույսերի որոշ տեսակներ բերվել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։
Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։
Դենդրոպարկի գոյության ընթացքում այնտեղ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ, սակայն միայն 500 բուսատեսակ է հարմարվել տեղի բնական պայմաններին։
Դենդրոպարկում կա մագնոլիա, սիբիրյան սոճի, մշտադալար եղևնի, խեժափիճի, ինչպես նաև․
Դենդրոպարկի ծառերից հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Այստեղ աճում են իրար մոտ տնկած 5 վիթխարի երիտասարդ ծառ, որոնք դեռ մի քանի հարյուր տարի բարձրություն են հավաքելու։

Լինելով ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա, Դենդրոպարկն ունի ցուրտ և անձրևային կլիմա: Դեկտեմբեր-մարտ ամիսներին այստեղ ձյուն է նստած:
Ներկայումս դենդրոպարկը գրավում է շատ պրոֆեսիոնալ գիտնականների, էկո-զբոսաշրջիկների և այլոց ուշադրությունը: Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր բույսերի հարմարվողական հատկանիշները շրջակա միջավայրի նոր պայմաններին, դասընթացներ անցկացնել ուսանողների պրակտիկայի համար և ուսումնասիրել Անդրկովկասի առանձնահատուկ բուսական աշխարհը: Ստեփանավանի Դենդրոպարկը հիանալի վայր է էկո-շրջագայությունների և հասարակական տարբեր էքսկուրսիաների համար:

Աշխատանքային ժամեր
Այգին աշխատում է առավոտյան 10-ից մենչև 7-ը։ Մուտքի մոտ տեղադրված է այգու քարտեզով մեծ վահանակ, որը կոգնի ձեզ կողմնորոշվել տարածքում։