«Համով-հոտով Երևան»

«Համով-հոտով Երևան»

  • 10 Jun
  • Երևան
  • Անվճար
  • Կազմակերպիչ: Երևանի քաղաքապետարան

Ամսաթիվը կթարմացվի շուտով

«Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների ամենամյա փառատոնը տեղի է ունենում ամռանը Երևանում: Միջոցառմանը մասնակցում են հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ` ռեստորաններ, պանդոկներ, խոհարարական քոլեջներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններ։

Ծրագրի շրջանակներում ներկայացվում են հայկական տոները` իրենց տոնածիսական ավադույթներով և խոհանոցով։ Լինում է համերգային ծրագիր, բեմականացումներ, ժողովրդական երգ ու պար: Կարող եք նաև մասնակցել տեղում կազմակերպվող վարպետաց դասերին:

Փառատոնի նպատակն է  հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու ժողովրդականացումը։ Այն տեղի է ունենում Երևանի տարբեր սիրված անկյուններում։