Երևանի Գինու Օրեր

Երևանի Գինու Օրեր

  • 03 May - 04 May
  • Մարտիրոս Սարյան փ․, Երևան
  • 6000 դրամ
  • Կազմակերպիչ: Eventtoura

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Այսպես է նկարագրել հայկական գինին լեգենդար հայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը։

Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը, քանի որ  ըստ առասպելի՝ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան ստորոտին։ 

Երկրի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գինեգործությանը վերաբերող գտածոները աշխարհում ամենահինն են և ապացուցում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ։

Հայաստանում գինեգործության հայտնի կենտրոն է Արենի քաղաքը, որտեղ էլ անցկացվում է Գինու փառատոնը։ Փառատոնին ներկայացվում են հայկական գինու տեսակները, լինում է գինու հյուրասիրություն, համերգային ծրագիր, հայկական երգ ու պար։

Նման մի միջոցառում է Արցախի գինու փառատոնը։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2004 թվականին։ Փառատոնն անց է կացվում ամեն տարի՝ սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը։ 

Փառատոնի ծրագիրը ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ։ Փառատոնն ավանդաբար ուղեկցվում է հայկական ազգային երգ ու պարով և վերածվում է ազգային տոնի։

Գինու փառատոն անց է կացվում նաև Երևանի սրտում։ Ամեն տարի ամռան մի հրաշալի օր ամբողջ Սարյան փողոցը փակ է լինում գինու սիրահարների կողմից։ Այս մթնոլորտը պարզապես զգալ է պետք։

Ի դեպ, վերջերս Հայաստանն ընդգրկվել է աշխարհի լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում: