«Գինի և մշակույթ»

«Գինի և մշակույթ»

  • 02 Sep
  • Աշտարակ, Արագածոտն
  • Անվճար
  • Կազմակերպիչ: Աշտարակ քաղաքի համայնքապետարան

Ամսաթիվը կթարմացվի շուտով

«Գինի և մշակույթ» խորագրով փառատոնը հիանալի հնարավորություն է գինու սիրահարների համար: Փառատոնը անցկացվում է Աշտարակ քաղաքում:

Միջոցառման հյուրերը հնարավորություն կունենան փորձել գինու տարբեր տեսակներ, համտեսել Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները, մասնակցել ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքին: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ կունենան ազգային պարային համույթներ և լարախաղացներ։

Արագածոտնի մարզը  սպասում է ձեզ իր գինով, համեղ ուտեստներով և ժողովրդական երաժշտությամբ:

Մուտքը՝ անվճար
Գինու համտեսումը (հինգ բաժակ գինի)՝ 2000 դրամ