«Արարատ» մոր և մանկան առողջարան

«Արարատ» մոր և մանկան առողջարան

December 07, 2017


Ջերմուկն, իհարկե, Հայաստանի լավագույն առողջարանային քաղաքներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Մեղմ կլիմա, թարմ օդ, անտառներով հարուստ լեռներ, ալպիական մարգագետիններ և բուժիչ հանքային ջուր․ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ լիարժեք հանգստի համար: Թվում է՝ բնությունն այս բոլոր բարիքները ստեղծել է հատուկ մեծ հնարավորություններով այս փոքրիկ քաղաքի համար։ 

Արդեն 34 տարի է, ինչ «Արարատ» առողջարանը համարվում է Ջերմուկի առաջատար առողջարանային համալիրներից մեկը։ Ինչպես ասում են՝ եկե՛ք «Արարատ», խմե՛ք «Ջերմուկ» և առո՛ղջ եղեք։ «Արարատ» առողջարանը հիմնադրվել է դեռևս խորհրդային տարիներին։ Այն 3-րդ բուժական առողջարանն էր, որտեղ վերականգնողական բուժման էին եկել արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցները: Մինչ օրս առողջարանը պահպանում է իր ավանդույթները․ Համագործակցելով եվրոպական առաջատար առողջապահական կենտրոնների հետ՝ «Արարատ» առողջարանը մշտապես առաջարկում է վերականգնողական բուժման մշակված և կատարելագործված մեթոդներ:

Արարատ առողջարան

Առողջարանային կենտրոնն առաջարկում է արդյունավետ բուժման և լիարժեք հանգստի համալիր ծառայություն: 

Բուժական ծառայությունները ներառում են՝


Ախտորոշիչ ծառայություններ

Ախտորոշիչ կենտրոնը մշտական խորհրդատվություն է առաջարկում թերապևտների, նյարդաբանների, ուռուցքաբանների, ուրոլոգների, վիրաբույժների հետ և իրականացնում է հետևյալ ծառայությունները՝ էլեկտրասրտագրություն, կլինիկական-կենսաքիմիական լաբորատոր հետազոտություններ, էնդոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ (վճարովի):

«Արարատ» մոր և մանկան առողջարանային համալիրում անց են կացվում առաջին կարգի հանքային հիդրոթերապիա, ֆիզիոթերապիա, պարաֆինոթերապիա, ինհալացիա, մերսում և այլ պրոցեդուրաներ: Առողջարանում իրականացվող բուժման երեք հիմնական բնութագրերն են՝

1․ Ավանդական բուժական մեթոդների կիրառում՝ հանքային ջրերով

2․ Ժամանակակից մեթոդներ՝ ժամանակակից սարքավորումներով

3․ Պրոֆեսիոնալ անձնակազմ։

 

Արարատ առողջարան

Սպա սրահն առաջարկում է՝


«Արարատ» առողջարանային համալիրում բուժվում են հետևյալ հիվանդությունները՝


 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

«Գլաձոր» առողջարանային համալիր
December 07, 2017 «Գլաձոր» առողջարանային համալիր

Խնդրում ենք նկատի ունենալ, որ առողջարանը փակվել է 2018թ․-ին։ Տաք աղբյուրներով, թարմ հանքային ջրերով, բուժիչ օդով, ջրվեժներով, հետիոտնային գեղեցիկ արահետներով հայտնի և խիտ անտառներով շրջապատված Ջերմուկ քաղաքը (Վայոց Ձորի մարզ) մինչ օրս մնում է Հայաստանի լավագույն...

Շարունակել
Արզնի առողջարան
December 05, 2017 Արզնի առողջարան

Ասում են, թե հիվանդներն առաջին անգամ այստեղ գալիս են բուժվելու, իսկ դրանից հետո վերադառնում են հանգստանալու, Արզնիի օդը, ջուրը և հացը վայելելու համար։ Արզնի առողջարանը գտնվում է Հրազդան գետի կիրճում, ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության, Երևանից...

Շարունակել
Ջերմուկ Արմենիա առողջարան
December 05, 2017 Ջերմուկ Արմենիա առողջարան

Armenia Wellness & SPA հյուրանոցը գտնվում է բուժիչ հանքային աղբյուրներով հարուստ մի տարածքում։ Դեռ հնագույն ժամանակներից այս աղբյուրների ջրերն օգտագործվել են բուժական նպատակներով։ Ահա, թե ինչու է այս քաղաքը՝ Ջերմուկը, լավագույն վայր հանդիսանում լիարժեք և առողջ...

Շարունակել