Ջերմուկն, իհարկե, Հայաստանի լավագույն առողջարանային քաղաքներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Մեղմ կլիմա, թարմ օդ, անտառներով հարուստ լեռներ, ալպիական մարգագետիններ և բուժիչ հանքային ջուր․ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ լիարժեք հանգստի համար: Թվում է՝ բնությունն այս բոլոր...
Շարունակել
Ասում են, թե հիվանդներն առաջին անգամ այստեղ գալիս են բուժվելու, իսկ դրանից հետո վերադառնում են հանգստանալու, Արզնիի օդը, ջուրը և հացը վայելելու համար։ Արզնի առողջարանը գտնվում է Հրազդան գետի կիրճում, ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության, Երևանից 23 կմ հեռավորության վրա: Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի և տարատեսակ հանքային տարրերի առկայությունը:
Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է, ամառը՝ հաճելի զով, աշունը տաք է ու երկարատև: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասյան բոլոր առողջարաններին:
Արզնի հանքային ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա արտահայտված է`
1․ ածխաթթվա-քլորիդա-հիդրոկարբոնատ-նատրիումային աղերի առկայությամբ,
2. ջրի հանքային էլեմենտներով:
Վերը նշված գործոնների շնորհիվ լայնանում է ամբողջ օրգանիզմի անոթային համակարգը: Հիմնական ազդող գործոններից է Արզնի հանքային ջրում առկա ածխաթթու գազը, որը գրգռում է մաշկի նյարդային ռեցեպտորները` առաջացնելով մազանոթների ռեֆլեկտոր լայնացում: Այս ամենի արդյունքում լավանում է սրտի սնուցումը, արյան շրջանառությունը, լավանում են հյուսվածքների օքսիդավերականգնման պրոցեսները։


Առողջարանում գործում են՝
«Արզնի» առողջարանում ցուցված հիվանդությունների բուժումը
1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝
2. Աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝
3․ Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝
4. Նյութափոխանակության խանգարումներ՝
5. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
6. Նևրոզներ, գերհոգնածություն
«Արզնի» առողջարանային համալիրում հյուրերի տրամադրության տակ են նաև փակ և բացօթյա լողավազաններ, ֆիթնես կենտրոն, մանկական խաղահրապարակ, մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներ, ինչպես նաև լավ ռեստորան: