Ջերմուկ Արմենիա առողջարան

Ջերմուկ Արմենիա առողջարան

December 05, 2017


Armenia Wellness & SPA հյուրանոցը գտնվում է բուժիչ հանքային աղբյուրներով հարուստ մի տարածքում։ Դեռ հնագույն ժամանակներից այս աղբյուրների ջրերն օգտագործվել են բուժական նպատակներով։ Ահա, թե ինչու է այս քաղաքը՝ Ջերմուկը, լավագույն վայր հանդիսանում լիարժեք և առողջ հանգստի համար։

Ջերմուկ Արմենիան բժշկական ծառայությունների և պրոֆեսիոնալ մասնագետների բարձր որակ ունի: Սա այն վայրն է, որտեղ հյուրերը կարող են ոչ միայն հանգստանալ, այլև բուժական թերապիա անցնել։ Հյուրանոցն առաջարկում է նաև բժշկական դասընթացներ տարբեր հիվանդությունների ուղղվածությամբ։ Այստեղ կա առողջության և սպա կենտրոն, որը ներառում է ախտորոշիչ և բժշկական կենտրոն։

Ջերմուկ Արմենիայի լողավազանը фитнес клуб

Jermuk Armenia-ն ունի փորձառու մասնագետներ, որոնք անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի, ինչպես նաև նշանակում են հատուկ դիետա և ֆիզիոթերապիա: Բուժական պրոցեդուրաների ժամանակ օգտագործվում են հիպերտերմալ հանքային ջրեր ՝ հատուկ քիմիական բաղադրությամբ։ 

Բացի բժշկական ծառայություններից, հյուրանոցն ունի փակ լողավազան, ֆիթնես ակումբ` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ռեստորան՝ հայկական համեղ ուտեստներով, որոնք պատրաստվում են հայկական բնական մթերքներից, թարմ բանջարեղենից և մրգերից: Բացի այդ, հյուրերի տրամադրության տակ կա մանկական խաղասենյակ, կինոթատրոն և բար։

 

Բժշկական կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

Անվճար՝


 

Վճարովի՝


 

Ախտորոշիչ կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

Անվճար՝


 

Jermuk Armenia-ում բուժվում են հետևյալ հիվանդությունները՝


 

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

«Արարատ» մոր և մանկան առողջարան
December 07, 2017 «Արարատ» մոր և մանկան առողջարան

Ջերմուկն, իհարկե, Հայաստանի լավագույն առողջարանային քաղաքներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Մեղմ կլիմա, թարմ օդ, անտառներով հարուստ լեռներ, ալպիական մարգագետիններ և բուժիչ հանքային ջուր․ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ լիարժեք հանգստի համար: Թվում է՝ բնությունն այս բոլոր...

Շարունակել
«Գլաձոր» առողջարանային համալիր
December 07, 2017 «Գլաձոր» առողջարանային համալիր

Խնդրում ենք նկատի ունենալ, որ առողջարանը փակվել է 2018թ․-ին։ Տաք աղբյուրներով, թարմ հանքային ջրերով, բուժիչ օդով, ջրվեժներով, հետիոտնային գեղեցիկ արահետներով հայտնի և խիտ անտառներով շրջապատված Ջերմուկ քաղաքը (Վայոց Ձորի մարզ) մինչ օրս մնում է Հայաստանի լավագույն...

Շարունակել
Արզնի առողջարան
December 05, 2017 Արզնի առողջարան

Ասում են, թե հիվանդներն առաջին անգամ այստեղ գալիս են բուժվելու, իսկ դրանից հետո վերադառնում են հանգստանալու, Արզնիի օդը, ջուրը և հացը վայելելու համար։ Արզնի առողջարանը գտնվում է Հրազդան գետի կիրճում, ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության, Երևանից...

Շարունակել