Գաթայի փառատոն

Գաթայի փառատոն

September 24, 2017

Գաթան հայկական խոհանոցի խորհրդանիշն է և հայկական սեղանի հիմնական քաղցրավենիքը: Այն լցոնում են խորիզով, որը պատրաստում են կարագից և շաքարավազից։

Գաթայի փառատոնը տեղի է ունենում Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: Տեղացիները փառատոնի հյուրերին ազգային ավանդական ուտեստներ և տարբեր տեսակի գաթաներ են հյուրասիրում:  Հիմնական արարողությունն աշխարհի ամենամեծ գաթայի համտեսն է։ 

Գաթայի փառատոն

Այստեղ կարող եք հետևել գաթայի պատրաստմանը, վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերին և ձեռք բերել տեղի բնակիչների ձեռագործ ապրանքներից, որոնք ներկայացվում են առանձին տաղավարնեում։

Բացի փառատոնին մասնակցելը, կարող եք նաև այցելել Խաչիկ գյուղի մոտակայքում գտնվող Քարկոփի կամ Խոտակերաց վանքը` կառուցված 9-13-րդ դարերում: 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Նավասարդ
January 15, 2018 Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...

Շարունակել
Ձկան փառատոն
September 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
September 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել