Ոչխարների խուզման փառատոն

Ոչխարների խուզման փառատոն

September 18, 2017

Սյունիքի մարզում անցկացվող ամենամյա "Ոչխարների խուզման փառատոնին" կարող եք ականատես լինել ոչխարների խուզման հին ավանդույթին, որի արդյունքում ստացված բուրդը օգտագործվում էր գորգագործության կամ կենցաղի մեջ։ Սովորաբար մի ոչխարի խուզումը տևում է 25 րոպե, սակայն բուրդը շատ երկար ճանապարհ է անցնում նախքան գորգ դառնալը: 

Փառատոնը համայնքային զարգացման և զբոսաշրջության խթանման նպատակ ունի։ Հայաստանում  Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը՝ մասնակցելով 2014 թվականի փառատոնին ասել է, որ Սյունիքի գյուղերն ագրոզբոսաշրջության առումով զարգանալու հեռանկար ունեն և, ճիշտ աշխատանքի դեպքում, կարող են դառնալ Հայաստանում ագրոզբոսաշրջության  այցեքարտը։

Փառատոնին կարող եք ականատես լինել ոչխարների խուզման մրցույթին, մասնակցել կազմակերպվող խաղերին, վայելել ազգային երգն ու պարը, ինչպես նաև մասնակցել ցուցահանդես-վաճառքին։

Ոչխարների խուզման փառատոն

Այդ օրը տարբեր համայնքների տեղական արտադրողները և գյուղացիները ներկայացնում են իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ և կենցաղային իրեր:

Ոչխար խուզելը հայտնի է ամբողջ աշխարհում (ԱՄՆ, Շոտլանդիա, Նոր Զելանդիա, Իռլանդիա)։ Սակայն Հայաստանում այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դա անում են հատուկ ավանդական մկրատների օգնությամբ, այլ ոչ թե մեխանիկական սարքերով: 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Նավասարդ
January 15, 2018 Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...

Շարունակել
Ձկան փառատոն
September 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
September 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել