Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն

Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն

September 24, 2017

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոն է, որն անցկացվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնը կոչվում է «ոսկե ծիրան», քանի որ ծիրանը Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Փառատոնի խորագիրն է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»։ 

Ոսկե ծիրանի նպատակն է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կամուրջ կառուցելը և կինոգործիչներին նոր հարթակ տրամադրելը:  Այստեղ հատկապես բարձր են գնահատում է ֆիլմերը, որոնք ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր, կրոններ, մարդկանց առօրյա կյանքը և հույզերը:

Ոսկե Ծիրան

Փառատոնը հնարավորություն է տալիս բոլորին դիտել ներկայացված ֆիլմերը՝ նույնիսկ առանց կինոթատրոն գնալու: Բացօթյա դիտումներ են կազմակերպվում Կարապի լճում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կասկադի համալիրում, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում և այլ վայրերում: 

Կազմակերպիչները փորձում են ներկայացնել աշխարհի լավագույն ֆիլմերը և անում են ամեն ինչ, որպեսզի այս փառատոնը քաղաքի համար իսկական տոն լինի:

«Ոսկե ծիրան»-ը չի մոռանում նաև երաժշտասերների մասին։ Փառատոնի ընթացքում ամեն օր՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Երևանի հայտնի ջազմենները համերգ են տալիս ջազի սիրահարների համար:  

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Նավասարդ
January 15, 2018 Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...

Շարունակել
Ձկան փառատոն
September 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
September 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել