Նավասարդ

Նավասարդ

January 15, 2018

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։

Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է “նավա”-նոր և “սարդ”-տարի բառերից։   Ազգագրագետներն ասում են, որ  հայերն այդ օրը նշել են երգով, պարով և ավանդական զվարճանքներով: Տոնակատարության ժամանակ մեծարում էին հեթանոս աստվածներին, հատկապես Վահագնին, Անահիտին և Աստղիկին։ Նավասարդյան տոների շարքում են նաև «Նավասարդյան խաղերը» (մարզական մրցումներ)՝ նվիրված Արամազդ աստծուն, և «Խաղողօրհնեքը» նվիրված Անահիտ աստվածուհուն։

Լեգենդի համաձայն՝ Նավասարդի օրն աստվածները իջնում էին երկիր և լողանում Արածանի սուրբ ջրերում, իսկ այնուհետև դիտում տոնակատարությունը ձնառատ լեռների գագաթներից: Ժողովուրդը գոհացնում էր աստվածներին՝ զոհաբերելով ցորենի հասկեր, տնային կենդանիների արյունը և այլ ծիսակատարություններ անելով:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Ձկան փառատոն
September 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
September 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել
"Հացը լեռներում" փառատոն
September 24, 2017 "Հացը լեռներում" փառատոն

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ներկայացվում են մի քանի տասնյակ ծիսական ուտեստներ, որոնք դարեր ի վեր դրվել են հայկական տոնական սեղաններին։ Միջոցառմանը մասնակցում են հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ` ռեստորաններ, պանդոկները, խոհարարական քոլեջներ, ինչպես նաև տարբեր հասարակական...

Շարունակել