Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Այն ծագել է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, սարքավորումները, գործվածքների և նյութերի մնացորդները:
Մշակույթի այս ճյուղը հատկապես տարածված էր վաղ միջնադարում, Բագրատունիների օրոք: Սակայն մինչ այդ էլ հայկական գորգերն արդեն հայտնի էին միջազգային շուկայում:
Օտարազգի պատմաբաններն ու ճանփորդներն (Հերոդոտոս, Մարկո Պոլո) իրենց աշխատություններում հաճախ են նշել հայկական գորգերի բարձր որակի մասին: Որոշ հինավուրց հայկական գորգեր պահպանվել են մինչ այսօր:
Ամենահին հայկական գորգը՝ “Եռախորանը”, որը թվագրվում է 1202 թվականով, պահվում է Վիեննայի թանգարանում: Այլ ուշագրավ գորգերից են «Անահիտ»-ը (14-րդ դար) և «Գուհար»-ը (1680թ.): Նշված բոլոր գորգերի վրա առկա են հայերեն արձանագրություններ:
Հայկական գորգերի խորհրդանիշներն ու գույները
Հայկական գորգերի առանձնահատկությունը դրանց գունային համադրությունն ու ազգային զարդանախշերի հյուսվածքն է: Յուրաքանչյուր զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերի ստեղծման մեջ կարևոր դեր են ունեցել նաև այն բնական ներկանյութերը և բրդի տեսակը, որոնցով դրանք ներկվել և հյուսվել են:
Հայկական գորգերի ամենատարածված տեսակներից մեկը «Վիշապագորգ»-ն է: Վիշապագորգերին սովորաբար պատկերված էին վիշապներ (հզորության խորհրդանիշ), կենաց ծառի և փյունիկի պատկերներ, հավերժություն խորհրդանշող նախշեր: Հայաստանի յուրաքանչյուր շրջանին հատուկ էր գորգագործության ուրույն ոճը` յուրօրինակ զարդանախշերով: Սովորաբար, գորգերի վրա նշվում էր ամսաթիվը և հյուսողի անունը:
Գորգերը ցանկացած տան գլխավոր զարդարանքն էին: Հայերը դրանք օգտագործում էին հատակը, պատերը, բազմոցները և սեղանները ծածկելու համար: Նույնիսկ 21-րդ դարում դեռ կարելի է գտնել գյուղական տներ, որոնք զարդարված են ավանդական գորգերով:
Ահա գորգագործության գործընթացը.
Սրանք ընդամենը րոպեներ էին: Իրականում գորգագործությունը երկար և դժվար գործընթաց է: Այնուամենայնիվ, վերջնական արդյունքն արժե ծախսված ժամանակն ու ջանքերը:
Հայկական խոհանոցն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։ Այն համարվում է Ասիայի և Կովկասի հնագույն խոհանոցներից մեկը, և, իհարկե, հայկական խոհանոցում ամենագրավիչը օրգանական սնունդն է։ Հայկական ազգային ուտեստներ Հայկական ուտեստները հայտնի են իրենց հատուկ համային...
Հայկական երաժշտությունը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հին ձեռագրերում հանդիպում են հեթանոսական ժամանակաշրջանի առասպելական և պատմական հերոսներին վերաբերող երգեր (Վահագնի, Արա Գեղեցիկ և Շամիրամ, և այլն): Հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ հայտնի...
«Ազգի մշակույթն ապրում է իր ժողովրդի սրտում և հոգում»,- Մահաթմա Գանդի։ Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, համարվում է աշխարհի ամենահներից մեկը։ Առաջին պատմականորեն հայտնի հայկական թատրոնը բացվել է մ․ թ․ ա․ 69 թվականին՝...