Հայկական երաժշտություն

Հայկական երաժշտություն

October 16, 2017


Հայկական երաժշտությունը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հին ձեռագրերում հանդիպում են հեթանոսական ժամանակաշրջանի առասպելական և պատմական հերոսներին վերաբերող երգեր (Վահագնի, Արա Գեղեցիկ և Շամիրամ, և այլն): 

Հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ հայտնի է, որ հայերը դեռևս 5-րդ դարում ունեցել են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Խորենացին նշում է նաև “փանդիռ” կոչվող եզակի հայկական երաժշտական գործիքը, որը դուրս է եկել գործածությունից միջնադարում։

5-րդ դարում են ծագել հայկական շարականները, որոնք սկսել են գրառվել Հայոց այբուբենի ստեղծումից հետո: Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ հայկական դպրոցներում երաժշտություն էր դասավանդվում դեռևս 4-րդ դարում։ 

Հայկական երաժշտության կերտողները

16-րդ դարում ծագում և լայն տարածում է ստանում երաժշտության մի նոր տեսակ՝ ճամփորդող երաժիշտների՝ աշուղների երաժշտությունը: Աշուղներն ազգային պոետ-երգիչներ էին, որոնց երաժշտությունը հիմնվում էր հայկական ժողովրդական արվեստի բազմադարյա ավանդույթների վրա։ Հայտնի հայ աշուղներ էին Սայաթ-Նովան, Նաղաշ Հովնաթանը, Ջիվանին, Շերամը, Հավասին։

Հայկական դասական երաժշտությունը վերելք է ապրում 19-րդ դարի 2-րդ կեսում: Այս ժամանակահատվածում են ձևավորվել առաջին երգչախմբերը, գործիքային համույթները և սիմֆոնիկ նվագախմբերը: 1868-ին Տիգրան Չուխաջյանը ստեղծում է հայկական առաջին օպերան՝ «Արշակ Երկրորդ»-ը:

1880-ական թվականներին պրոֆեսիոնալ կոմպոզիտորները (Մակար Եկմալյան, Նիկողայոս Տիրգրանյան) սկսեցին հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը: Հայ երաժշտական ​​մշակույթի պատմության ամենանշանավոր գործիչը՝ մեծ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասը, հավաքել և գրառել է ավելի քան 2000 հայկական ժողովրդական երգ: Որպես նվիրյալ ուսուցիչ և երաժշտական ​​հանճար, նա հսկայական մշակութային ժառանգություն է թողել հայ ժողովրդին:

20-րդ դարում սկսվում է հայ դասական երաժշտության զարգացման նոր շրջանը: Ալեքսանդր Սպենդիարյանը, Արմեն Տիգրանյանը, Արամ Խաչատրյանը, և շատ այլ տաղանդավոր երաժիշտներ, ապրել և ստեղծագործել են այս ժամանակաշրջանում:

Առաջին հայկական ջազային նվագախմբերը նույնպես ստեղծվել են 20-րդ դարի սկզբում: Այս երաժշտական ժանրը մինչև այսօր էլ շատ գնահատված և սիրված է հայ ունկնդրի կողմից: Երևանում պարբերաբար ջազային համերգներ և փառատոններ են անցկացվում:

Հայկական ազգային պարեր

Հայ ազգային պարերը մշակվել են նախաքրիստոնեական շրջանում: Դրանք եղել են ծիսական արարողությունների անբաժան մասը, սակայն հետագայում կորցրել են իրենց ծիսական կարևորությունը և սկսել են կատարվել միայն հարսանիքների և միջոցառումների ժամանակ: Ըստ հայ պատմիչների, Գողթի նահանգը հայտնի է եղել իր երաժիշտներով և պարողներով, ովքեր նվագում էին «փանդիռ» և պարում ավանդական պարեր:

Հայ ազգային պարերը ներառում են խմբակային պարեր, մենապար, զուգապար և շուրջպար: Ամենասիրված և հայտնի ազգային պարերն են.


 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայկական ազգային խոհանոցը
October 17, 2017 Հայկական ազգային խոհանոցը

Հայկական խոհանոցն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։ Այն համարվում է Ասիայի և Կովկասի հնագույն խոհանոցներից մեկը, և, իհարկե, հայկական խոհանոցում ամենագրավիչը օրգանական սնունդն է։ Հայկական ազգային ուտեստներ Հայկական ուտեստները հայտնի են իրենց հատուկ համային...

Շարունակել
Հայկական գորգագործություն
October 16, 2017 Հայկական գորգագործություն

Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Այն ծագել է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, սարքավորումները, գործվածքների և նյութերի մնացորդները: Մշակույթի այս ճյուղը...

Շարունակել
Հայկական թատրոնը
October 16, 2017 Հայկական թատրոնը

«Ազգի մշակույթն ապրում է իր ժողովրդի սրտում և հոգում»,- Մահաթմա Գանդի։ Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, համարվում է աշխարհի ամենահներից մեկը։ Առաջին պատմականորեն հայտնի հայկական թատրոնը բացվել է մ․ թ․ ա․ 69 թվականին՝...

Շարունակել