Հայկական թատրոնը

Հայկական թատրոնը

October 16, 2017


«Ազգի մշակույթն ապրում է իր ժողովրդի սրտում և հոգում»,- Մահաթմա Գանդի։

Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, համարվում է աշխարհի ամենահներից մեկը։ Առաջին պատմականորեն հայտնի հայկական թատրոնը բացվել է մ․ թ․ ա․ 69 թվականին՝ Տիգրանակերտ քաղաքում ՝ Տիգրան Մեծի իշխանության օրոք: Տիգրան Մեծի որդին ՝ Արտավազդ II-ը, ով համարվում է առաջին հայ դրամատուրգը, կառուցել է երկրորդ հայտնի թատրոնը և այնտեղ ներկայացումներ բեմադրել:

Հին թատրոնում տարածված էր նաև մնջախաղը: Մեզ է հասել այս ժանրի ամենահայտնի դերասանուհի Նազենիկի անունը (2-րդ դար):

12-15-րդ դարերում Կիլիկիայի Թագավորության հայկական թատրոնը հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր:

Հայ թատրոնը՝ պատերազմներով և արշավանքներով լի Հայոց պատմության ընթացքում, ունեցել է իր վերելքի և անկման շրջանները: Այնուամենայնիվ, այն գոյատևել և զարգացել է: 

Հայկական թատրոնի նոր ժամանակաշրջանը սկսվում է 17-18-րդ դարերում։ Այս ընթացքում հայ թատրոնը գործում էր հայկական գաղթօջախներում՝ աշխարհի տարբեր մասերում։ 

Երևանի թատրոնները

Այժմ Երևանում կա 17 գործող թատրոն․


 

Այլ երկրների հայկական թատրոնները

Հայ թատրոնն ունի իր հանրաճանաչ մասնաճյուղերը Սփյուռքում: Դրանցից ամենահայտնիներն են Լիբանանի «Փափազյան թատրոն»-ը, Սիրիայի «Ադամյան թատրոն»-ը, Լոս Անջելեսի «Մհեր Մկրտչյան» և «Վարդան Աճեմյան» թատրոնները և Նյու Յորքի «Համազգային թատրոն»-ը:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայկական ազգային խոհանոցը
October 17, 2017 Հայկական ազգային խոհանոցը

Հայկական խոհանոցն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։ Այն համարվում է Ասիայի և Կովկասի հնագույն խոհանոցներից մեկը, և, իհարկե, հայկական խոհանոցում ամենագրավիչը օրգանական սնունդն է։ Հայկական ազգային ուտեստներ Հայկական ուտեստները հայտնի են իրենց հատուկ համային...

Շարունակել
Հայկական գորգագործություն
October 16, 2017 Հայկական գորգագործություն

Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Այն ծագել է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, սարքավորումները, գործվածքների և նյութերի մնացորդները: Մշակույթի այս ճյուղը...

Շարունակել
Հայկական երաժշտություն
October 16, 2017 Հայկական երաժշտություն

Հայկական երաժշտությունը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հին ձեռագրերում հանդիպում են հեթանոսական ժամանակաշրջանի առասպելական և պատմական հերոսներին վերաբերող երգեր (Վահագնի, Արա Գեղեցիկ և Շամիրամ, և այլն):  Հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ հայտնի...

Շարունակել