Հայոց լեզուն ու այբուբենը

Հայոց լեզուն ու այբուբենը

October 15, 2017


Հայոց լեզուն հայերի ազգային լեզուն է և Հայաստանի Հանրապետության և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) պետական լեզուն։ Այն աշխարհի ամենահին լեզուներից է և ծագել է Հայկական Լեռնաշխարհում։  

Հայկական այբուբենի ստեղծումը

Քրիստոնեություն ընդունելուց հետո, այբուբենի ստեղծումը կարևորագույն խնդիր էր, քանի որ չկար գրավոր հայերեն լեզու։ 405 թվականին վաղ միջնադարյան հայ լեզվաբան, աստվածաբան և պետական գործիչ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը և թարգմանեց Ասվածաշունչը հայերեն։ 

Մեսրոպյան հայերենն ուներ 36 տառ, որին 12-րդ դարում ավելացվեցին ևս երեք տառ։

Հայոց լեզվի զարգացման փուլերը

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք շրջան․


Հին հայերենը կամ Գրաբարը գրավոր հայերենի առաջին փուլն է։ Այն օգտագործվել է հին ձեռագրերում և եկեղեցական արարողությունների ժամանակ։

Մեսրոպ Մաշտոցի կողմից Հին հայերենով գրված առաջին նախադասությունը եղել է “ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”։

Հայերեն ձեռագրերը (ավելի քան 17․000 մատյան) հիմնականում գրված են Գրաբարով և պահպանվում են Մատենադարանում (Երևան)։ Հայտնի պատմիչներ Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը, Եղիշեն և այլ կարևոր պատմական գործիչներ ապրել և աշխատել են Գրաբարի ժամանակաշրջանում։

Միջին հայերենն օգտագործվել է 11-16-րդ դարերում։ Այս ժամանակաշրջանի հայերենն ապրում է Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի ստեղծագործություններում։ 

Ժամանակակից հայերենը կիրառվում է 17-րդ դարից ի վեր։ Հայ գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը համարվում է ժամանակակից հայերենի (աշխարհաբար) հիմնադիրը։ 

Հայերենն ունի երկու ճյուղ՝ արևմտահայերենը, որով խոսում է սփյուռքահայությունը, և արևելահայերենը` Հայաստանի և Արցախի պետական լեզուն։

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Հայկական ազգային խոհանոցը
October 17, 2017 Հայկական ազգային խոհանոցը

Հայկական խոհանոցն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։ Այն համարվում է Ասիայի և Կովկասի հնագույն խոհանոցներից մեկը, և, իհարկե, հայկական խոհանոցում ամենագրավիչը օրգանական սնունդն է։ Հայկական ազգային ուտեստներ Հայկական ուտեստները հայտնի են իրենց հատուկ համային...

Շարունակել
Հայկական գորգագործություն
October 16, 2017 Հայկական գորգագործություն

Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Այն ծագել է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, սարքավորումները, գործվածքների և նյութերի մնացորդները: Մշակույթի այս ճյուղը...

Շարունակել
Հայկական երաժշտություն
October 16, 2017 Հայկական երաժշտություն

Հայկական երաժշտությունը ծագել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հին ձեռագրերում հանդիպում են հեթանոսական ժամանակաշրջանի առասպելական և պատմական հերոսներին վերաբերող երգեր (Վահագնի, Արա Գեղեցիկ և Շամիրամ, և այլն):  Հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ հայտնի...

Շարունակել