Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...
Շարունակել«Սյունիքի բարիքներ» փառատոնն անց է կացվում Գորիս քաղաքում, և ունի նպատակ զարգացնել Հայաստանի ներքին տուրիզմը։ Այն սկսվում է Գրիգոր Տաթևացու հրապարակից և շարունակվում է Հին Գորիսում։ Փառատոնի ընթացքում մարզի բնակիչները ներկայացնում են Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի և Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանությունը։

«Սյունիքի բարիքներ» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է օղու թորում, դոշաբի և դոլմայի պատրաստման վարպետաց դաս, կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Տոնակատարությունն ուղեկցվում է հայկական ժողովրդական երգ ու պարով:
Այս տոնը կազմակերպվում է ամեն տարի՝ հուլիսի առաջին շաբաթ օրը։