Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի

September 18, 2017


Երևանի բուսաբանական այգին գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է տարբեր տարածաշրջաններից դեկորատիվ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից։ Տարածքը զբաղեցնում է 80 հա, որտեղ ներկայացված շուրջ 1100 բուսատեսակներից շատերը էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող բույսատեսակներ են։ Դրանցից 38-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում: 

Երևանի բուսաբանական այգի

Բուսաբանական այգու տարբեր էքսպոզիցիոն փոքր պուրակներում ներկայացված են մի շարք հետաքրքիր տեսակներ, իսկ կոլեկցիոն հողամասում՝ Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ։ 

Աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝


 

Վերջին տարիներին համալրվել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը շուրջ 30 նոր տեսակով, իսկ ծաղկային բույսերինը՝ 12 տեսակով։ Բարեկարգվել և ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 տեսակի ավելի քան 1000 հատ ծառաբույս։

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին։

Այգու ջերմատանը ժամանակին ներկայացված էր արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Այստեղ առանձին տեղաբաշխված են աշխարհի տարբեր մասերի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։ Այգու վարդերի հավաքածուն կազմում է 27 սորտի վարդ, որոնք լավ հարմարվել են այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին։

Բուսաբանական այգի, կակտուս

Երևանի բուսաբանական այգին ազգային արժեք ներկայացող եզակի պարտեզ է, որն ունի ավելի քան 80 տարվա պատմություն: Այգին իր բնույթով միջազգային հռչակ է վայելում և համարվում է ոլորտի առաջատար գիտական ​​հաստատություններից մեկը:

Բուսաբանական այգին մայրաքաղաքի բնակիչների համար ծառայում է որպես յուրահատուկ հանգստի գոտի։ Այստեղ կարող եք զբոսնել, պիկնիկ կազմակերպել, զբաղվել սպորտով, հեծանիվ քշել, ինչպես նաև անցկացնել ձեր հարսանեկան ֆոտոսեսիան։ 

Հիշեցնենք, որ մուտքը ընդամենը 300 դրամ է:

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Պարզ լիճ
December 18, 2017 Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1350 մետր է։ Լիճը սնվում է աղբյուրներից, ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3մ է, առավելագույն խորությունը՝ 10մ։  Լիճը...

Շարունակել
Դիլիջան ազգային պարկ
December 17, 2017 Դիլիջան ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտով, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր...

Շարունակել
Ստեփանավանի Դենդրոպարկ
December 17, 2017 Ստեփանավանի Դենդրոպարկ

Սարերի և քարերի երկիր Հայաստանը կարող է ցանկացածին հիացնել իր չքնաղ բնությամբ։ Երկրի յուրահատուկ գողտրիկ անկյուններից մեկն էլ Ստեփանավանի դենդրոպարկն է։ Այգին գտնվում է Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ՝ Ստեփանավան քաղաքից 12կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք...

Շարունակել